Խոհանոցը հարկ եղածի պես չմաքրելու դեպքում կարող է շատ մանէների օջախ դառնալ եւ հիվանդությունների աղբյուր:
Fox News-ի բժշկական լուրերի խմբագիր, բժիշկ Մեննի Ալվարեսը մի քանի խորհուրդ է տալիս խոհանոցը մաքուր, իսկ սնունդը անվտանգ պահելու համար:
• Եթե ձեզ թվում է , որ ձեր աման լվանալու սպունգը կեխտոտ տեսք ունի, այն գցեք աման լվացող մեքենայի մեջ եւ վարակազերծեք: Կամ լվացեք տաք ջրով ու քլորով:
• Տարբեր գործողությունների համար տարբեր սպունգեր օգտագործեք։
• Եթե ձեր սպունգը մաշված տեսք ունի, դեն նետեք այն։
• Միսը եւ մյուս մթերքները կտրատելու համար առանձին տախտակներ պահեք։
• Հում միսը կտրատելուց հետո լավ լվացեք տախտակը, որի վրա կարող են սալմոնելայի հետքեր մնալ:
• Սննդի մնացորդները սառնարան դրեք սննդի մատուցումից առնվազն երկու ժամ հետո:
• Երեք օրից թափեք սննդի մնացորդները։
• Սառեցրած մթերքները մի՛ հալացրեք տաք ջրի տակ կամ սեղանի վրա, ահա այստեղ են զարգանում մանրէները:






