Որոշ մարդկանց համար ցանկալի չէ ելակ ուտել, հավաստիացնում է բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլյովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ելակը կարող է ուժեղ սննդային ալերգիա առաջացնել, հատկապես եթե մարդը աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունի։ Ծանր դեպքերում ալերգիկ ռեակցիան, ըստ Կորաբլյովայի, կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի։

Մասնագետը նաեւ խորհուրդ չի տալիս ելակ ուտել կերակրող մայրերին եւ հղի կանանց, որպեսզի երեխայի մոտ ալերգիա չառաջանա։ Այդ նույն պատճառով խորհուրդ չի տրվում ելակ տալ մանկիկներին։

Սննդաբանը նաեւ հորդորում է խուսափել ելակից սուր արտահայտված գաստրիտի եւ ստամոսքի խոցի դեպքերում. հատապտղի մեջ կա թրթնջուկաթթու, որը կարող է առաջ բերել սուր նոպա, բացատրում է Կորաբլյովան։ Ելակը նաեւ վնասակար է, եթե ուտում են, երբ ստամոքսը դատարկ է, քանի որ շատ թթու է։ Սննդաբանը խորհուրդ է տալիս այն ուտել որպես աղանդեր՝ սննդի հիմնական ընդունումից հետո։