Անքնությունն ազդում է ոչ միայն օրվա ընթացքում տրամադրության եւ աշխատունակության վրա, այլ մեծացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հիպերտոնիայի, հոգեկան խնդիրների եւ իմունիտետի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը: Ինչպես հայտնում է Eat This, Not That! պարբերականը, սննդաբան Լիզա Մոսկովիցը պատմել է քնի որակի լավացման առավել արդյունավետ միջոցների մասին:
Նա խորհուրդ է տալիս օգտագործել կենսաբանական ակտիվ հավելումներ, մասնավորապես, կատվախոտի արմատ: «Այն դարեր շարունակ օգտագործվել է քնի որակի լավացման համար: Այն օգնումէ թուլանալ եւ քնել»,-ասել է մասնագետը:
Նրա կարծիքով՝ քունն ավելի որակյալ եւ խորը դարձնելու համար կօգնի նաեւ աշվագանդհան: Դա բնական միջոց է, որն ունի հակասթրեսային ազդեցություն:






