Շատերը կարծում են, որ գլխացավ առաջանում է արյան բարձր ճնշման պատճառով, ինչը հեռու իրականությունից, պնդում է նյարդաբան, ցեֆալգոլոգ Աննա Չերեպանովան:
Նրա խոսքով՝ մարմնի ցանկացած հատվածում ցավը, առաջին հերթին, սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով այն արձագանքում է արյան ճնշման բարձրացմանը: Հետեւաբար, ճնշումը կարող է բարձրանալ գլխացավի պատճառով:
«Գիտնականները նշել են, որ ճնշումը կարող է աճել ի պատասխան ցավի: Հետեւաբար, գլխացավի ժամանակ արյան ճնշումը բարձրանում է: Այն բարձրանում է ի պատասխան ցավի, այլ ոչ թե հակառակը», - «Հինգերորդ ալիք»-ի հետ հարցազրույցում նշել է նյարդաբանը:
Նրա խոսքով՝ հսկայական թվով մարդիկ տառապում են հիպերտոնիկ հիվանդությամբ, իսկ շատերը ինչ-որ տեսակի գլխացավով: Ավելին, կան շատ հիվանդներ, ովքեր միաժամանակ տառապում են երկուսից: Հիպերտոնիա ունեցող մարդիկ մշտական հակահիպերտոնիկ թերապիա են ստանում , եւ այն նշանակում է թերապեւտը կամ սրտաբանը:
Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք կալցիումի ալիքների արգելափակիչները, նյարդաբանների կողմից օգտագործվում են նաեւ միգրենի կանխարգելիչ բուժման համար:
«Որոշ հիվանդներ նշում են, որ հիմնական հակահիպերտոնիկ թերապիայի դեպքում գլխացավերը նվազել են, կամ ընդհանրապես անհետացել: Հիվանդները դա կապում են ճնշման կայունացման հետ: Սակայն իրականում նրանք պարզապես իրենց բուժման մեջ օգտագործում են դեղամիջոց, որն օգտագործվում է ինչպես արյան ճնշման բուժման, այնպես էլ միգրենի կանխարգելման համար, հիվանդը պարզապես չգիտի այս ախտորոշման մասին», - ասել է մասնագետը:






