Ոչ բոլոր տեսակի ձկներն են հավասարապես օգտակար առողջության համար, կարծում է սննդաբան, բժիշկ Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան):
«Հիմա ինչ-որ լոքոներ կան հարավ-արևելյան Ասիայից: Ինչ-որ յուղոտ գետի ձուկ է, ես չէի գովի: Նախ, գետերը շատ հաճախ աղտոտված են մարդկային թափոններով եւ արդյունաբերական արտադրանքով», - նշել է մասնագետը «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում:
Նրա խոսքով` օգտակար հատկություններ չունեն չունեն նաեւ բուծվող սաղմոնային ձկները, ինչպիսիք են իշխանն ու սաղմոնը: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչով են կերակրում ձկանը:
«Եթե ձկներին կերակրել խոզերի պես, ապա դրանց ճարպը կլինի ոչ թե ձկան, այլ սովորական: Այն հարուստ է օմեգա-6 ճարպաթթուներով, որոնց ավելցուկը վնասակար է մեզ համար»,- ասել է մասնագետը:






