Մարզումների ժամանակ ջուր խմելն անհրաժեշտ է, հավաստիացնում է բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Կոբելկովան։ Բայց ինչպե՞ս դա ճիշտ անել, որպեսզի բարձրանա մարզումների արդյունավետությունը, եւ որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ։
Аиф.ру-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ օրգանիզմում ջրի մակարդակի լրացումը պետք է տեղի ունենա մարզումներն սկսելուց ոչ ուշ, քան 60 րոպե հետո։ Իսկ որոշակի պայմաններում, օրինակ՝ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում, սպորտով զբաղվելու բարձր ինտենսիվությամբ, այդ միջակայքը պետք է կազմի 15-20 րոպե։
Ընդ որում՝ կարեւոր է հասկանալ, որ հեղուկի ներծծման արդյունավետությունը համարվում է մեկ անգամը մինչեւ 150 միլիլիտր ծավալը։
«Ոչ ճիշտ ջուր խմելու հետեւանքն է ջրազրկումը, ինչի արդյունքում անհնար է շարունակել մարզումը նախկին բարձր տեմպով»,- նախազգուշացրել է մասնագետը։
Հեղուկի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում արյան մածուցիկության ավելացում, ինչը ոչ միայն խանգարում է նյութափոխանակության պրոցեսներին, այլեւ նպաստում է փոխանակման նյութերի կուտակմանը օրգանիզմի հյուսվածքներում։






