Ամանները ճիշտ չլվանալը, ինչպես նաեւ անորակ լվացամիջոցների օգտագործումը կարող են հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման։ Այս մասին տեղեկացնում է WeChat չինական պորտալը, որից մեջբերում է կատարում «ԻնոՍՄԻ»-ն։

Որոշ լվացամիջոցներում պարունակվում է ֆորմալդեհիդ, այն ավելացնում են ապրանքի պիտանիության ժամկետը երկարացնելու համար։ Բայց այդ նյութը վտանգավոր է մաշկի եւ լորձաթաղանթների համար։ Բացի այդ, այն բացասաբար է ազդում իմունիտետի վրա եւ կարող է նպաստել քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը։

Խորհուրդ չի տրվում նաեւ ամանեղենը պահարան դնել լրիվ չչորացած, քանի որ խոնավությունը պարարտ միջավայր է տարբեր մանրէների տարածման համար։ Այս իմաստով շատ վտանգավոր է փայտե ամանեղենը, որի պարագայում ստեղծվում են բոլոր պայմանները մանրէների տարածման համար, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել առողջության համար։