Մուլտիվիտամինների «գործը» փակված է: Այսպիսի հաղորդագրություն տարածեցին բժիշկները երեք նոր հետազոտություններից եւ առաջատար հոդվածից հետո, որոնք նվիրված էին այն հարցին, թե կկարողանան արդյոք մուլտիվիտամինները մեզ առողջ դարձնել առօրյա կիրառման դեպքում:
Եղած ապացույցների դիտարկումից եւ հետազոտությունների իրականացումից հետո, հեղինակները եկան եզրակացության՝ «ո՛չ»:
«Կարծում եմ, գործը փակված է՝ հասուն մարդկանց սննդի մեջ հանքային աղերի եւ վիտամինների հավելումը անիմաստ է, եւ նույնիսկ վնասակար»,- եզրակացնում են Annals of Internal Medicine հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները: «Այս վիտամինները չպետք է օգտագործվեն քրոնիկ հիվանդությունների կանխարգելման համար»:
Նրանք ավելի հեռուն գնացին՝ կոչ անելով սպառողներին շատ գումար չծախսել պոլիվիտամինների վրա:
Նոյեմբերի 12-ին հրապարակված առաջին ուսումնասիրությունը՝ 24 հետազոտությունների եւ ավելի քան 350 հազար մարդու մասնակցությամբ երկու փորձարկումների համադրում էր, որտեղ դիտարկվում էր վիտամինների դերը քրոնիկ հիվանդությունների կանխարգելման հարցում: Այս հետազոտությունը ոչ մի ապացույց չգտավ, որ վիտամինները եւ հանքային աղերը օգնում են սրտի հիվանդությունների կրճատման գործում:
Մյուս երկու հետազոտությունների ընթացքում գտնվել էին որոշակի առավելություններ քաղցկեղի ռիսկի իջեցման հարցում, ընդ որում միայն տղամարդկանց մոտ: Ընդհանուր առմամբ հետազոտողների խումբը եկավ եզրակացության, որ ոչ մի հավաստի ապացույցներ չկան, որ վիտամինների եւ հանքային աղերի կամ պոլիվիտամինների ընդունումը կանխարգելում է սրտի հիվանդությունները եւ քաղցկեղը:
Դեկտեմբերի 16-ին հրապարակված հաջորդ հետազոտությունը մտավոր առողջության մասին է եւ այն մասին, արդյունավետ է արդյոք պոլիվիտամինների երկարատեւ օգտագործումը ճանաչողական խանգարումների ժամանակ: Հիմնվելով հիշողղության թեստերի տվյալների վրա՝ հետազոտողները բացահայտեցին, որ պոլիվիտամինները ոչինչ չեն անում 65 եւ բարձր տարիքի տղամարդկանց ճանաչողական ունակությունների խանգարումները դանդաղեցնելու համար:
Երրորդ հետազոտությունը հատուկ ուսումնասիրեց մուլտիվիտամինների եւ հանքային աղերի դերը եւս մեկ՝ ինսուլտի կամ ինֆարկտի կանխարգելման հարցում: Հետազոտողներն ընտրեցին դրանից վեց շաբաթ առաջ սրտային կաթված ունեցած ավելի քան 1700 մարդու, եւ նրանց բաժանեցին երկու խմբի՝ մի խմբին տալով մուլտիվիտամիններ, իսկ մյուսին՝ պլացեբո:
Հետազոտողները ոչ մի տարբերություն չհայտնաբերեցին երկու խմբերի մեջ մեկ այլ սրտի կաթվածի, կրծքավանդակում ցավի առաջացման, հոսպիտալացման անհրաժեշտության առաջացման, սրտի կաթետերիզացման, ինսուլտների եւ վաղ մահվան առաջացման մեջ: Բայց նրանք նաեւ ասացին, որ եզրակացություններում պետք է շատ զգույշ լինել, քաի որ մասնակիցներից մի քանիսը ժամանակից շուտ դադարեցին վիտամիններ ընդունել:
CBS News –ի գլխավոր բժշկական թղթակից, բժիշկ Ջոն Լա Պուկը նշեց, որ վիտամինները կարող են օգնել որոշակի կոնկրետ խնդիրներ ունեցող մարդկանց, օրինակ՝ ցելիակիա, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել սննդարար նյութերը, հղիություն, երբ ֆոլաթթուն օգնում է կանխարգելել բնածին արատները։






