Ընդ որում հետազոտողները նախազգուշացնում են, որ արդեն ստատիններ ընդունող հիվանդները չպետք է փոխարինեն դրանք խնձորով...
Օրական մեկ խնձորը կարող է նվազեցնել ծեր մարկանց շրջանում մահացությունը ինֆարկտից եւ ինսուլտից` այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն մարդ խոլեստերինի իջեցման համար ստատիններ է ընդունում: Եւս 17.6 միլիոն մարդ կարող է ստանալ այսպիսի դեղամիջոցներ, եթե վերջիններս ազգային մակարդակով խորհուրդ տրվեին 50-ից բարձր մարդկանց՝ որպես կանխարգելիչ միջոց:
Հեղինակները մշակել են մաթեմատիկական մոդել եւ հաշվարկել, որ նոր ստատինների կիրառումը բնակչության երկորդ խմբում կարող է տարեկան 9.4 հազար դեպքով կրճատել մահվան դեպքերը կաթվածներից: Ընդ որում, օրական մեկ խնձորի ներգրավումը սննդակարգի մեջ Մեծ Բրիտանիայի 50-ից բարձր մարդկանց մոտ կարող է կանխարգելել 8,5 հազար մահվան դեպք: Հետազոտությունը հրապարակված է British Medical Journal (BMJ) ամսագրում:
Ընդ որում հետազոտողները նախազգուշացնում են, որ արդեն ստատիններ ընդունող հիվանդները չպետք է փոխարինեն դրանք խնձորով: Մինչդեռ նրանք, ովքեր ուզում են սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելել առանց դեղամիջոցների, պետք է ընդամենն իրենց սննդակարգի մեջ շատ մրգեր ավելացնեն:






