Նույնիսկ ամանորյա տոներին պետք չէ չարաշահել ալկոհոլային խմիչքները։ Իսկ խումարից խուսափելու համար դիետոլոգ եւ սննդաբան Իննա Կոնոնենկոն խորհուրդ է տալիս հետեւել մի քանի պարզ կանոնների:
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց առաջ պետք է սնվել: Քաղցած ժամանակ խմելը շատ վատ գաղափար է։
«Ճարպերով, ածխաջրերով եւ սպիտակուցներով հարուստ սնունդը նույն կերպ նվազեցնում է յուրացումը, եթե օգտագործվում է ալկոհոլից առաջ կամ այն խմելու ընթացքում», - ասել է դիետոլոգը:
Մասնագետը նաեւ նշել է, որ ավելի լավ է ալկոհոլի հետ սեւ թեյ խմել։ Կարելի է նաեւ սառույց կամ ջուր ավելացնել գինու կամ շամպայնի բաժակի մեջ:
«Տոներին, իհարկե, մաղթում եմ ավելի քիչ ալկոհոլ օգտագործել։ Ի դեպ, օրգանիզմին խաբելու համար կարելի է մեկ բաժակ գինու կամ շամպայնի մեջ սառույց կամ ջուր ավելացնել։ Ձեզ կթվա, որ շատ եք խմել, եւ խումարի ախտանիշներ ավելի քիչ ի հայտ կգան», - ասել է Կոնոնենկոն:
Հարկ է հիշել նաեւ, որ անմիջապես չհարբելու համար պետք է դանդաղ խմել։






