Ինչպես 50 տարեկանից բարձր մարդկանց անվտանգ զբաղվել վազքով: Ֆիզիոթերապեւտ եւ սպորտային բժշկության մարզիչ Մայքլ Ռոդրիգեսը մի քանի խորհուրդ է տվել այս մասին:

Next Avenue-ն հայտնում է, որ վազքի ժամանակ 2-5 անգամ բարձրանում է ծնկահոդի ծանրաբեռնվածությունը, եւ դա առանձնահատուկ խնդիրներ է ստեղծում տարեց մարդկանց համար: Վնասվածքի վտանգը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վազքից առաջ ավելացնել տաքացման ժամանակը։ Նաեւ խորհուրդ է տրվում դանդաղ ավելացնել տարածությունը, կրճատել մարզումների ժամանակը եւ վազքի համար ընտրել փափուկ մակերեսներ, օրինակ՝ արահետներ:

Պետք չէ մոռանալ նաեւ հանգստի կարեւորության մասին՝ անհրաժեշտ է օրգանիզմին վերականգնվելու հնարավորություն տալ, բավականաչափ քնել եւ հետեւել սննդակարգին՝ հատուկ ուշադրություն դարձնելով կալցիումի եւ վիտամին D-ի պարունակությանը։

Մասնագետը նաեւ նշել է, որ զարգացող օստեոարթրիտ ունեցող մարդիկ եւ վազորդները, ովքեր ծնկի կամ ազդոսկրի փոխարինման վիրահատություն են տարել, պետք է անցնեն ցածր կամ ոչ ինտենսիվ ազդեցությամբ աերոբիկ վարժությունների:

«Եթե ախտանշանները վերջերս են ի հայտ եկել, ապա պետք չէ դա անտեսել, վիճակը բարելավելու շատ միջոցներ կան»,- ասել է մասնագետը։