Ոտքերի որոշ խնդիրներ կարող են վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Այս մասին տեղեկացնում են Սրտի բրիտանական հիմնադրամի (BHF) մասնագետները։

Շատ մարդիկ չեն կասկածում օրգանիզմում խոլեստերինի հետ կապված խնդիրների մասին, քանի դեռ չեն բախվում լուրջ բարդությունների, ինչպիսին է սրտի նոպան կամ կաթվածը։ Երբեմն խնդրի հայտնաբերումը դժվար է արտաքին նշանների բացակայության պատճառով։ Բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել վերջույթների զարկերակների հիվանդության (ՎԶՀ), որն անդրադառնում է ոտքերի անոթների վրա։

ՎԶՀ-ի դեպքում արյունատար անոթները նեղանում են, կարծրանում կամ խցանվում, ինչը սահմանափակում է արյան հոսքը դեպի վերջույթներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս միշտ ուշադիր լինել ոտքերի վիճակին, քանի որ դրանք կարող են հուշել վտանգավոր խախտման առաջացման մասին։

Հատուկ ուշադրություն են պահանջում հետեւյալ ախտանշանները.

  • մազերի աճի դադարումը,
  • կարմրակապտավուն կամ գունատ մաշկը,
  • երբ վնասվածքները երկար ժամանակ չեն լավանում,
  • հաստ, անփայլ եղունգները,
  • եղունգների բարձր փխրունությունն ու դրանց դանդաղ աճը,
  • մկանների թմրելը եւ ծանրությունը,
  • ոտնաթաթերի եւ սրունքների դողը,
  • ծակոցի կամ այրոցի ցավոտ զգացողությունները։

Այս ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի՝ դրանց պատճառները պարզելու համար։