Ի՞նչ մթերքներ չի կարելի օգտագործել COVID-19 պանդեմիայի ժամանակ։ Այս մասին իր խորհուրդներով է կիսվել բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան)։

Ինչպես գրում է Ura.ru-ն, խորհուրդ է տրվում հրաժարվել շաքարով հարուստ մթերքներից, տապակած մսից եւ սառը ըմպելիքներից, այդ թվում՝ սառը կաթնամթերքից եւ կաթնաթթվային ըմպելիքներից։

Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սննդակարգում ավելացնել  D վիտամին պարունակող սննդամթերքը։ Նման մթերքները ֆիտոնցիդներով խթանում են տեղային իմունիտետը եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։

«Վիտամին D-ով հարուստ մթերքների առումով դրանք են՝ ծովային ձուկը, ձողաձկան լյարդը, ձուն, կաթը, բայց ես դրանք նշել եմ նվազման կարգով»,- ասել է մասնագետը։

Իր հերթին, էնդոկրինոլոգ, նուտրիցիոլոգ, սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը նշել է, որ վիտամին D-ով հարուստ մթերքները պաշտպանում են օրգանիզմը կորոնավիրուսից, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաեւ օգնում են նիհարել։