Բանջարեղենի որոշ տեսակներ կարող են պարունակել շատ նիտրատներ եւ թունաքիմիկատներ, իսկ նրանցից պատրաստված հյութերը կարող են վնասակար լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել դիետոլոգ Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան)։
Ինչպես գրում է «Երեկոյան Մոսկվան», առանց առողջության համար վնասի, դիետոլոգի պնդմամբ, օրական կարելի է խմել միայն մեկ բաժակ թարմ քամած հյութ: Սակայն նախապատվությունը միեւնույն է ցանկալի է տալ բանջարեղենին եւ մրգերին, այլ ոչ թե նրանցից հյութ քամել։
Մասնագետի խոսքով ՝ հյութերը կարող են թունավորման պատճառ դառնալ։ Բացի այդ, թարմ քամած հյութերը չեն կարող խմել շաքարախտի, ինսուլին ռեզիստենտության, ավելորդ քաշի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Թթու հյութերը կարելի է խմել միայն խողովակի միջոցով, քանի որ այլ դեպքում էմալը վնասվելու է։ Իսկ խիստ կենտրոնացված հյութերը մասնագետը խորհուրդ է տալիս ջրով բացել։
«Այն բանջարեղենը, որը հողին մոտ է (օրինակ՝ ճակնդեղը եւ նեխուրը), պարունակում է շատ նիտրատներ։ Չափազանց տարվել պետք չէ», - ասել է մասնագետը։






