Ուղեղում ապակառուցողական գործընթացները կարող են առաջանալ ժառանգականության, անբարենպաստ կլիմայի, ինչպես նաեւ առողջական ընդհանուր վիճակի պատճառով։
Ինչպես նշում է Harper's Bazaar-ը, որոշ սովորություններ, ըստ մասնագետների, թույլ կտան մի քանի տարով երկարացնել ուղեղի աշխատունակությունը։
Քունն առնելը
Մարդն առաջին հերթին պետք է քունն առնի։ Սա ուղեղին հնարավորություն է տալիս մտավոր գործունեությունից հետո վերականգնվել։ Համարվում է, որ նորմալ քնած մարդու աշխատունակությունը ավելի բարձր է, եւ նա նաեւ ավելի թեթեւ է տանում սթրեսային իրավիճակները։
Նոր բան սովորելը
Ուղեղի երիտասարդությունը պահելու երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։ Ուսուցման գործընթացում ուղեղում ի հայտ են գալիս նոր նեյրոնային կապեր, որոնք նպաստում են նրա մշտական զարգացմանը եւ թույլ չեն տալիս ծերանալ։
Սնունդը
Ըստ մասնագետների՝ ուղեղի նորմալ աշխատանքի համար օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ եւ հանքանյութեր։ Ցանկալի է, որ դրանք օրգանիզմը ստանա մրգերից ու բանջարեղեններից։






