Յուրաքանչյուր 1000 մարդուց մեկից ավելի քիչ մարդ, որը ստանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս կամ նախկինում վարակվել է COVID-19-ով, հետագայում հայտնվում է հիվանդանոցում կորոնավիրուսային վարակով: Նման եզրակացության են եկել Մայոյի կլինիկայի ամերիկացի գիտնականները։

Մասնագետների հետազոտությունը հաստատում է նախորդ ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին, որ պատվաստումը լավագույն միջոցն է  COVID-19-ի ծանր ընթացքի կանխարգելման, հոսպիտալացումից եւ մահացությունից պաշտպանվելու համար: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 18 տարեկանից բարձր ավելի քան 100 հազար պացիենտների տվյալներ։ Նրանք բոլորը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ,  եւ թեստը դրական է եղել։

Ընդհանուր թվից միայն 69 մարդ հետագայում հոսպիտալացվել է կորոնավիրուսի ծանր ընթացքի պատճառով։ Այսպիսով, հոսպիտալացման մակարդակը պատվաստված հիվանդների համար կազմում է 0,06 տոկոս, չպատվաստված հիվանդների համար՝ 0,03 տոկոս, եւ 0,01 տոկոս նրանց համար, որոնք ապաքինվել են եւ ավարտին հասցրել  պատվաստման ամբողջական կուրսը:

Ըստ հետազոտողների՝ թվարկված երեք խմբերի տարբերություններն իրականում վիճակագրորեն աննշան են։ Այնուամենայնիվ, ընթացիկ դիտարկման արդյունքները հաստատում են անցյալ ուսումնասիրությունների եզրակացությունները, որ պատվաստումը հուսալի գործիք է իմունիտետի ապահովման համար։