Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման համար խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարծում է սննդաբան Անջալի Մուքերջին (Հնդկաստան)։
Շատ փորձագետներ վիճում են այն մասին՝ արդյո՞ք բարձր խոլեստերին ունեցող մարդում կարելի է ձու ուտել: Ոմանք մտավախություններ ունեն, որ շատ ձու ուտելը կբարձրացնի խոլեստերինի մակարդակը: Սակայն սննդաբան Անջալի Մուխերջին կարծում է, որ ձուն շատ առողջարար մթերք է:
«Ձուն հարուստ է սննդանյութերով եւ շատ առողջարար է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ձուն ՉԻ մեծացնում սրտի հիվանդության վտանգը:
Նրա խոսքով՝ օրական մեկ ձու կարող են ուտել ակտիվ եւ առողջ ապրելակերպ վարող մարդիկ։ Ըստ Մուքերջիի,՝ ձվերը լավ որակի սպիտակուց են պարունակում, օգնում են հավասարակշռել շաքարի մակարդակն արյան մեջ, շատ օգտակար է նրանց համար, ովքեր տառապում է շաքարի ցածր մակարդակից արյան մեջ, օգտակար է անեմիայով տառապողների համար, լի է անփոխարինելի հանքանյութերով եւ ամինաթթուներով:






