Դոֆամին նեյրոմեդիատորը, որը հայտնի է գլխուղեղի աշխատանքի ակտիվացման մեջ ունեցած դերով, մասնակցում է նաեւ հույզերի ճանաչմանը։ Այս մասին տեղեկացվել է JNeurosci ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։ Դոֆամինի մակարդակի խախտման դեպքում մարդիկ, ինչպես Պարկինսոնի հիվանդության եւ շիզոֆրենիայի դեպքում, հաճախ սոցիալական վարքի հետ կապված խնդիրներ են ունենում։ Բայց դոֆամինի եւ կոնկրետ սոցիալական վարքի միջեւ կապը զրոյական էր, մասամբ հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքների պատճառով, որոնցում հաշվի չէին առնվում անհատական տարբերությունները դոֆամինի հետ կապված, գրել է News Medical Life Sciences-ը։ Բժիշկ Շուստերի ու նրա գործընկերների հետազոտությունում առողջ մասնակիցները գալոպերիդոլ (դոֆամինային ռեցեպտորների ինհիբիտոր) են ընդունել մի օր եւ դատարկահաբ՝ մեկ այլ օր՝ հույզերի ճանաչման վերաբերյալ առաջադրանքների կատարումից առաջ։ Նրանք գնահատել են հույզեր արտահայտող մարդկանց տեսագրություններն ըստ նրանց ընդունած դիրքի եւ քայլվածքի։ Հետազոտողները նաեւ չափել են յուրաքանչյուրի դոֆամինի ելակետային մակարդակը՝ թեստավորելով նրա աշխատանքային հիշողությունը։ Գալոպերիդոլի էֆեկտը յուրաքանչյուր մարդու մոտ տատանվել է՝ կախված դոֆամինի ելակետային մակարդակից։ Դոֆամինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը  բարձրացրել է հույզերը ճանաչելու նրանց ունակությունը, այն դեպքում, երբ դոֆամինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը վատացրել է այդ ունակությունը։ Հետագայում ուսումնասիրվելու է, թե ինչպես են դոֆամինի մակարդակի փոփոխություններն այնպիսի խանգարումների դեպքում, ինչպիսին Պարկինսոնի հիվանդությունն է, նպաստում սոցիալական վարքի վատթարացմանը։