Նուռն աներեւակայելի առողջարար է եւ հիանալի նախուտեստ կամ հավելում ուտելիքին, ասել է սննդաբան Լորեն Մանաքերը Eat This, Not That-ին։

Բացի այդ, փորձագետը թվարկել է այս մրգի մի քանի զարմանալի հատկություն օրգանիզմի համար։ 

Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջ գործունեության համար:

«Սննդակարգում հակաօքսիդանտների ընդգրկումը կարող է օգնել պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ, որն օրգանիզմը զգում է ազատ ռադիկալների պատճառով: Նուռը հակաօքսիդանտ ակտիվությամբ միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել ձեր ընդհանուր առողջությանը»,-նշեց սննդաբանը։

Նուռը մեծ քանակությամբ սննդարար նյութեր է պարունակում։ Այս ապրանքը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր պարբերաբար զբաղվում են ֆիթնեսով եւ այլ տեսակի ֆիզիկական վարժություններով։

«Նուռը կալիումի աղբյուր է, որը կարեւոր էլեկտրոլիտ է մկանների առողջ աշխատանքի համար», ասել է Մանաքերը։