Ռուսաստանում արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող երշիկ են ստեղծել, այն պատրաստ է արտադրության համար այս աշնանը, ասել Տիմիրյազեւի անվան տեխնոլոգիական ինստիտուտի անասնաբուծական մթերքների պահպանման եւ վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Անդրեյ Գուրինը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Այս ծրագրի գործընկերներն են վերոնշյալ ինստիտուտը եւ Դեղորայքային եւ անուշաբույր բույսերի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը: Այս կազմակերպությունների հիման վրա մշակվել են ֆունկցիոնալ արտադրանքի բաղադրատոմսերն ու տեխնոլոգիան։
Գիտնականը պարզաբանել է, որ 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման եւ բուժման համար եփած երշիկի արդյունավետությունը՝ հիպոգլիկեմիկ բուսական պատրաստուկ «Արֆազետին»-ի ավելացմամբ, ապացուցված է։ Գուրինը պնդում է, որ բաղադրատոմսում լոբու ընձյուղների թուրմի ավելացումը նույնպես հուսալիորեն ցույց է տվել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազում:
Նա հավելել է, որ «առողջ» երշիկի գինը դժվար թե տարբերվի սովորական եփած երշիկից, ուստի 0,5 կիլոգրամ նման ապրանքի արժեքը կկազմի 300-400 ռուբլի, գրում է «Московский Комсомолец»-ը։






