Պանրի չարաշահումը կարող է վտանգավոր լինել հիպերտոնիայով, երիկամների հիվանդությամբ կամ միգրենով տառապող մարդկանց համար, ասել է սննդաբան Մարգարիտա Կոռոլյովան, հաղորդում է ФАН-ը։

Մասնագետի կարծիքով՝ հիպերտոնիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն պանրի օգտագործումը, քանի որ այն պարունակում է շատ աղի բաղադրիչներ։ Սա հանգեցնում է հեղուկի կուտակման։

Բացի այդ, պանիրը կարող է վնասել երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողներին։

«Պանիրը կարող է պարունակել մեծ քանակությամբ հիստամինանման բաղադրիչներ, որոնք նպաստում են միգրենի առաջացմանը»,-ասել է մասնագետը։

Բացի այդ, պետք է հիշել, որ պանիր ուտելը կարող է գիշերը մղձավանջներ առաջացնել մարդու մոտ։ Դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ ածխաջրերը մարմնում վերածվում են գլյուկոզայի: