Քնի կորստի պատճառները շատ են, եւ դրանցից մի քանիսը կարող են անվնաս լինել, օրինակ՝ անկանոն աշխատանքային ժամերը: Սակայն քնի պակասը կարող է վկայել նաեւ քնի խանգարման մասին, գրում է MedikForum-ը։ Կլինիկական հոգեբան, դոկտոր Հոլլի Միլլինգը թվարկել է քնի խանգարման երեք հիմնական ոչ ակնհայտ նշանները:
«Եթե դժվարությամբ եք քնում, արթնանում եք հոգնածության զգացումով կամ պարբերաբար ուժեղ քնկոտություն եք զգում ցերեկային ժամերին, խոսեք ձեր բժշկի կամ քնի հարցերով մասնագետի հետ»: Քնի խանգարումների որոշ ընդհանուր տեսակներ ներառում են՝ անքնություն, քնի ապնոէ, որի դեպքում քնած ժամանակ շնչառության հետ կապված դժվարություններ եք զգում, անհարմարության զգացում ոտքերում, երբ փորձում եք քնել, ինչպես նաեւ՝ նարկոլեպսիա՝ ծայրահեղ քնկոտություն ցերեկային ժամերին:. Ամենից հաճախ քնի կորուստը քնի խանգարման նշան չէ, ուստի այն կարելի է շտկել կենսաձեւի որոշակի փոփոխություններով:
- Երբ խոսքը ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանման մասին է, քունն ավելի կարեւոր է, քան դիետան եւ վարժությունները միասին վերցրած:
- Փորձեք ամեն օր արթնանալ նույն ժամին։ Դա օգնում է կարգավորել ձեր կենսաբանական ժամացույցը (ցիրկադային ռիթմ), որն իր հերթին նպաստում է քնին:
- Առավոտյան հնարավորության դեպքում գտնվեք բնական լույսի ներքո: Խուսափեք ճաշից հետո կոֆեինի օգտագործումից։
- Հանգստի ժամանակահատված ստեղծեք քնելուց մեկ ժամ առաջ, որպեսզի ձեր մարմինը եւ միտքը կարողանան ցերեկային գործունեությունից գիշերային գործունեության եւ հանգստի անցնել:
- Երեկոյին մոտ կրճատեք էկրանների քանակը եւ ավելի պայծառ լույսերը՝ կապույտ լույսի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:






