Բժիշկ-սննդաբան Իրինա Ստրոգայան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է սպիտակուցի եւ ճարպի ճիշտ հարաբերակցություն ունեցող մթերքները։ Մասնագետը նշել է, որ սպիտակուցի ընտրությանը պետք է խելամիտ մոտեցում ցուցաբերել։ Հիմնական խնդիրն այն է, որ սպիտակուցը բնության մեջ երբեք ինքնին չի հանդիպում։ Դրան միշտ ուղեկցում է ճարպը։
Սննդաբանը հիշեցրել է այնպիսի հասկացության մասին, ինչպիսին ինսուլինային ինդեքսն է։ Այն ցույց է տալիս սպիտակուցի ներգործությունը արյան մեջ ինսուլինի մակարդակի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան քիչ է մեր օրգանիզմը ճարպ ստանում սպիտակուցի հետ մասին, այնքան ավելի ուժեղ է ինսուլինի արտածումը։ Հետեւաբար, խոր կետոզ մտնելու համար մարդը պետք է ավելի շատ ճարպոտ սպիտակուց օգտագործի։
Ստրոգայան հիշեցրել է, որ մարդու սննդաբաժինը կետո-դիետայի դեպքում կազմված է 5 տոկոս ածխաջրերից, 5 տոկոս բանջարեղեններից, 20 տոկոս սպիտակուցից եւ 70 տոկոս ճարպից։ Այս դեպքում խոսքը կալորիաների տոկոսների մասին է, ոչ թե գրամների։ Չպետք է մոռանալ, որ ճարպի կալորիականությունը 3,5 անգամ ավելի է սպիտակուցի կալորիականությունից։
Մասնագետը նշել է որոշ մթերքներում ճարպի եւ սպիտակուցի հարաբերակցության մասին.
- Ձու՝ 1։1։ Ստրոգայան խորհուրդ է տալիս այս մթերքին ավելացնել մի քիչ ճարպ։ Օրինակ, կարագ։
- Տավարի միս՝ 1։2։ Ինչպես եւ ձվի դեպքում, պետք է ճարպ ավելացնել։
- Բիֆշտեքս՝ 2։1։ Սա լավ հարաբերակցություն է։
- Հավի միսն առանց մաշկի՝ 1։2, մաշկով՝ 1։1։
- Բեկոն՝ 1։1։
Սննդաբանն ավելացրել է, որ վերը թվարկված մթերքներից ամենակատարյալը ճարպի եւ սպիտակուցի հարաբերակցության առումով ձկնարդյունահանվող սաղմոնն է։






