Շարժման պակասը հատկապես վտանգավոր է մանուկ հասակում, ինչպես նաեւ դպրոցականների մոտ։ Երեխաների մոտ հիպոդինամիայի պատճառով կարող են առաջանալ նաեւ խնդիրներ իմունիտետի հետ կապված, «Аргументы и факты» ասել է Սբ. Ղուկասի անվան Մանկական եւ մեծահասակների նյարդաբանության եւ էպիլեպսիայի ինստիտուտի բժիշկ-մանկաբույժ Քսենիա Ռոմանովսկայան։
Մանկաբույժը նախազգուշացրել է, որ շարժման պակասը երեխաների մոտ հանգեցնում է ավելի արտահայտված խախտումների, քան մեծահասակների մոտ, եւ կարող է վերաբերել նաեւ մտավոր ոլորտին։
Մասնագետը նշել է, որ երեխաների հիպոդինամիայից կարելի է խուսափել՝ հետեւելով ստորեւ ներկայացվող պլանին.
- կազմել օրվա ժամանակացույցը,
- ֆիզիկական վարժություններ ավելացնել առավոտյան դպրոց կամ մանկապարտեզ գնալուց առաջ,
- ավելացնել մարզումները կամ նույնիսկ քայլելով զբոսնելը (ցանկացած արագությամբ պետք է անցնել օրական 2 000 քայլից ոչ պակաս),
- գրագետ օգտագործել տանը կատարվող աշխատանքը,
- կազմել սննդակարգը,
- ավելացնել 10-15 րոպե ընդմիջումներ դասերի միջեւ՝ 45-50 րոպե տեւող պարապմունքներից հետո,
· սահմանափակել գաջեթները օրական կես-մեկ ժամով՝ տարիքից կախված։






