Էնդոկրինոլոգ Ռոման Դուդակովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է 2000 տոկոսով ավելացնել աճի հորմոնի արտադրությունը։
Մասնագետը բացատրել է, որ այս հորմոնը հիմնական հակատարիքային հորմոնն է, սակայն տարիների ընթացքում դրա արտադրությունը նվազում է եւ 50 տարեկան դառնալուց հետո այն գործնականում դադարում է արտադրվել։
Էնդոկրինոլոգն ընդգծել է, որ, մարդու օրգանիզմում աճի հորմոնի մակարդակը բարձրացնելու համար, անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը եւ առաջարկել հորմոնի պարունակությունը շուրջ 2000 տոկոսով բարձրացնելու տարբերակ:
Կանոնավոր ինտենսիվ մարզումների դեպքում աճի հորմոնն ավելանում է միայն 450 տոկոսով, իսկ ընդհատվող ծոմ պահելու դեպքում այն անմիջապես ավելանում է՝ 2000-ով։ Սա նշանակում է, որ մարդը պիտի սնվի օրվա 4 ժամվա եւ ծոմ պահի մնացած 20 ժամվա ընթացքում: Սակայն անմիջապես նման սննդակարգի անցնելը չաձազանց դժվար է եւ դա պետք է աստիճանաբար անել:
«Քաղցած» ժամերին դիմանալն ավելի հեշտ դարձնելու համար՝ Դուդակովը խորհուրդ է տալիս հրաժարվել վաղ առավոտյան նախաճաշից եւ ամենօրյա սննդակարգում ավելացնել առողջ ճարպերի քանակը։






