Ֆիզիկական վարժությունները, քունը եւ ճիշտ սնունդն ուղեղի առողջության հիմնաքարն են: Եթե ուղեղի տրավմատիկ վնասված (TBI) չախտորոշվեն կարող են տարբեր երկարաժամկետ հետեւանքնոր ունենալ ընդհանուր ֆիզիկական առողջության, մտավոր առողջության եւ ճանաչողական կարողությունների վրա, Eat This, Not That!-ին պատմել է նյարդաբան Շայե Դատան:
Նյարդաբանը շեշտում է, որ ուղեղի տրավմատիկ վնասվածքը կարող է ֆիզիկական եւ հոգեբանական բազմաթիվ հետեւանքներ ունենալ: TBI-ները բաժանվում են երկու հիմնական լայն կատեգորիաների՝ ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածք եւ ուղեղի միջինից մինչեւ ծանր աստիճանի տրավմատիկ վնասվածք:
Գանգուղեղային թեթեւ տրավմատիկ վնասվածքի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել. - գլխացավ - սրտխառնոց կամ փսխում - Հոգնածություն կամ քնկոտություն - Մշուշոտ տեսողություն
- Գլխապտույտ եւ հավասարակշռության կորուստ
- Անքնություն
Որպես կանոն, այս երեւույթները անցողիկ են եւ բարելավվում են պատշաճ բուժման եւ նպատակաուղղված ֆիզիոթերապիայի դեպքում։
Գլխուղեղի միջին եւ ծանր տրավմատիկ վնասվածքը կարող է ներառել թեթեւ տրավմայի ցանկացած նշան եւ ախտանիշ, ինչպես նաեւ՝ ախտանիշներ, որոնք կարող են ի հայտ գալ գլխի վնասվածքից հետո առաջին ժամերի կամ օրերի ընթացքում:
- Մի քանի րոպեից մինչև մի քանի ժամով գիտակցության կորուստ - Մշտական գլխացավ կամ գլխացավ, որն ուժեղանում է - Տեւական փսխում կամ սրտխառնոց - Ջղակծկում - Աչքի մեկ կամ երկու բիբերի լայնացում. Այս ախտանիշները սովորաբար վկայում են ուղեղի ավելի վտանգավոր կամ կառուցվածքային խնդրի մասին, ինչպիսին, օրինակ, հնարավոր արյունահոսությունն է:
Կան նաեւ այլ նշաններ, որոնք վկայում են գլխուղեղի չախտորոշված վնասվածքի մասին: Հնարավոր է, որ մարդը չի կորցրել գիտակցությունը, բայց մնում է թմրածության, շփոթության կամ ապակողմնորոշման վիճակում: Կարող են լինել հիշողության կամ կենտրոնացման հետ կապված խնդիրներ:
Տրամադրության փոփոխությունները, օրինակ՝ դեպրեսիայի կամ անհանգստության զգացումը եւ անքնությունը, եւս տարածված են չախտորոշված վնասվածքով հիվանդների մոտ, ովքեր նաեւ սովորականից ավելի շատ են քնում:
Ձեզ մոտ կարող են զգայական օրգանների հետ կապված խնդիրներ լինել, ինչպիսիք են մշուշոտ տեսողությունը, զնգոցը ականջներում, բերանի տհաճ համը կամ հոտառության փոփոխությունը:
Ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո հիվանդները կարող են վերտիգո զգալ՝ վիճակ, որը բնութագրվում է գլխապտույտով: Չախտորոշված վնասվածքի մտահոգիչ նշան է գրգռվածությունը, ագրեսիվությունը: Առաջարկվում է գլխի վնասվածքից անմիջապես հետո բուժզննում անցնել՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար։






