Բարիաթրիկ վիրաբուժությունը շատ գեր մարդկանց օգնում է կիլոգրամներ կորցնել եւ լավացնել առողջության ընդհանուր վիճակը, նույնիկս եթե լինում են որոշ բարդություններ, ասվում է նոր հետազոտության մեջ:

«Մարդիկ ճարպակալումը  հիվանդություն չեն համարում, եւ մեղադրում են զոհին,- ասաց  Նյու Յորքի Լենոքս Հիլլի հիվանդանոցի բարիաթրիկ վիրաբուժության ղեկավար, բժիշկ Միտչել Ռոսլինը,- մեզ մոտ գոյություն ունի  ծիծաղելի համոզմունք, որ հաջորդ դիետան արդյունավետ կլինի, մինչդեռ  ճարպակալումով տառապողների համար չկա արդյունավետ դիետա»։

«Ախտաբանական ճարպակալումը գրեթե անդարձելի քրոնիկ հիվանդություն է եւ այն պետք է  ագրեսիվ բուժել,- ասաց Ռոսլինը,-  Եւ միակ արդյունավետ բուժումը դա վիրահատական միջամտությունն է»:

Հետազոտության ղեկավար Սու-Սին Չանգը Սենտ Լյուիսի Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցի առողջապահության բաժնի հրահանգիչն է: Չանգի թիմը վերլուծեց բարիաթրիկ վիրաբուժությանը վերաբերող 150 հետազոտություն: Հետազոտության մեջ ներգրավված էին միջինում  46 մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ)ունեցող ավելի քան 162000 հիվանդ: ՄԶՑ-ն օրգանիզմի  ճարպակալաման ցուցանիշն է՝ հիմնված հասակի եւ քաշի վրա, իսկ 40-ից շատ ՄԶՑ-ն համարվում է ծայրաստիճան ճարպակալում:

Վիրահատությունից հինգ տարի անց հիվանդների ՄԶՑ-ն կազմել է 12-17 միավոր, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Հետազոտությունը  տարբերություններ ցույց տվեց  քաշի կորստի տարբեր եղանակների միջեւ : Օրինակ՝ ստամոքսի շունտավորումը ավելի արդյունավետ է  քաշի կորստի համար, բայց կապված է շատ բարդությունների հետ:

Շունտավորման ժամանակ մեծ քանակությամբ սննդի ընդունումը սահմանփակելու համար փակում են ստամոքսի մի մասը:

Ռոսլինն ասաց, որ տարածված բարդություններն են արնահոսությունը, վարակները եւ աղիների խցանումը: Նա նշեց, որ յուրաքանչյուրն, ով ունի 35-ից բարձր ՄԶՑ եւ քնի ապնոէ համախտանիշ, սրտային անբավարարություն կամ ինսուլինի կարիք ունի 2-րդ տիպի շաքարախտը բուժելու համար՝ պետք է բարիաթրիկ վիրահատությունը դիտարկի որպես բուժման տարբերակ: