Medtronic Inc. –ի արհեստական փականը հիվանդներին հնարավորություն է տալիս ի տարբերություն դասական թերապիայի մեկ տարի ավելի երկար ապրել:

Medtronic CoreValve ընկերության փականը սրտի պրոտեզային փական է, որը ներմուծվում է հատուկ կատետրի միջոցով:

CoreValve-ն սիրտ է հասցվում աճուկային շրջանում արված բացվածքի միջոցով, որը հանդիսանում է սրտի բաց վիրահատությունների, ինչից շատ հիվանդներ թուլության կամ հիվանդության պատճառով մերժվում են, ավելի քիչ ինվազիվ այլընտրանք է:

Մինեապոլիսի ընկերություններից մեկը հաղորդում է, որ  հիվանդների, ում կատարվել էր աորտալ փականի փախպատվաստում, 25 տոկոսը մեկ տարվա ընթացքում մահացել է կամ ինֆարկտ ունեցել: Դա 43 %-ով  ավելի քիչ է, քան բուժման դասական եղանակի դեպքում, այնէ՝ փականի լայնացումը հատուկ բալոնային կատետերի միջոցով:

Մրցակից է հանդիսանում Edwards Lifesciences Corp-ը, որն առաջին ընկերությունն էր, որ 2011թ-ի նոյեմբերին ԱՄՆ-ի ղեկավարության կողմից թույլտվություն ստացավ արտադրել սրտի Sapien valve քիչ ինվազիվ փականներ այն հիվանդների համար, ում չի կարելի իրականացնել սրտի բաց վիրահատություն:

Շատ Դաշնային դատարաններ կարծում են, որ Medtronic's CoreValve-ը ոտնահարում  է Edwards ընկերությանը պատկանող արտադրողի իրավունքները, իսկ անցյալ տարի Վերաքննիչ դատարանը Medtronic ընկերությանը $73 միլիոն դրամի չափով տուգանքի ենթարկեց բարոյական վնասի համար:

Edwards-ը մտադրություն ուներ 2014-ին, այն բանից հետո, երբ Medtronic-ը արդեն թույլտվություն ստանա, թողարկել սեփական արտադրության Sapien XT փականները:

Աորտայի լուրջ վնասումներով 300,000 ամերիկացիներ կշահեն այս քիչ ինվազիվ միջամտությունից:  Տարեկան ավելի քան 50,000 մարդ ենթարկվում է սրտի բաց վիրահատության փականները փոխելու համար, իսկ մի հազար հոգու էլ մերժում են՝պատճառաբանելով, որ նրանք շատ ծեր են կամ շատ հիվանդ այդպիսի լուրջ վիրահատության ենթարկվելու համար: