Հետազոտողները նոր նյութ են մշակել արհեստական ​​մկանների համար, որոնք, նրանց կարծիքով, ավելի ուժեղ եւ ճկուն են, քան՝ կենսաբանականնները: Լոս Անջելեսի համալսարանի եւ SRI International անկախ ոչ առեւտրային հետազոտական ինստիտուտի գործընկերների համատեղ ուսումնասիրությունը հրապարակվել է Science ամսագրում:

Հետազոտողները նկարագրել են նոր, երկարակյաց նյութը, որը նախատեսված է մկանների ֆունկցիան կրկնելու համար եւ ունի թաղանթի տեսք, որը պատրաստված է թեթեւ, հեշտ մշակվող, բարձր արդյունավետությամբ «դիէլեկտրիկ էլաստոմերների» շերտերից: Էլաստոմերները կամ «էլեկտրաակտիվ պոլիմերները» բնական կամ սինթետիկ նյութեր են՝ մեծ մոլեկուլներով, որոնք էլեկտրական դաշտի հանդիպելու դեպքում կարող են փոխել իրենց չափը կամ ձեւը:

Գիտնականները նշել են, որ հաստությունը 35 միկրոմետր է եւ շերտերը միասին գործում են ինչպես մկանային հյուսվածք՝ արտադրելով էներգիա:

Գիտնականները նշել են, որ «արհեստական ​​մկանների» համար նախատեսված նյութը կարող է օգտագործվել թե՛ մաշկի վրա, թե՛ մարմնում իմպլանտացիայի համար՝ մկանների ամրացման նպատակով:

Գիտնականները նշել են, որ դիմել են միջազգային արտոնագիր ստանալու: