Ցրված սկլերոզը (ՑՍ)՝ գլխուղեղի եւ ողնուղեղի քրոնիկական նյարդաբանական հիվանդություն, ամենատարածված նյարդաբանական հիվանդությունն է երիտասարդների շրջանում, գրում է Medical Xpress-ը:

ՑՍ-ի պատճառը հայտնի չէ: Այնուամենայնիվ, մասնագետները գիտեն, որ ինչ-որ բան ստիպում է իմունային համակարգին գրոհել ուղեղն ու ողնուղեղը: Իմունային համակարգը վնասում է միելինը կամ մեկուսիչ շերտը նյարդերի շուրջ, որը խանգարում է ազդանշանների փոխանցմանը ուղեղին եւ ուղեղից:

Կարեւոր է իմանալ ՑՍ-ի տարբեր ախտանիշների մասին: ՑՍ-ի ախտանիշները կարող են ներառել. - շարժունակության խնդիրներ, ինչպիսիք են հոգնածությունը կամ թուլությունը քայլելիս, խոսելիս կամ կուլ տալու ժամանակ, 

- վերջույթների ծակում կամ թմրություն, - միզապարկի եւ աղիների դիսֆունկցիա, - կոգնիտիվ դիսֆունկցիա,

- տրամադրության փոփոխություններ կամ դեպրեսիա, - սեռական դիսֆունկցիա, - սարսուռ կամ սպազմ,

- գլխապտույտ, - տեսողության խանգարում, - ծանր դեպքերում ՑՍ ունեցող մարդկանց մոտ կարող է կուրություն եւ/կամ կաթված լինել:

ՑՍ-ի համար հայտնի բուժում գոյություն չունի: Ուստի ախտանիշների բուժումն այս հիվանդության համար առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչն է: Ձեր ախտանիշների ծանրությունից կախված՝ ձեր բժիշկը կարող էստերոիդային դեղամիջոցներով, արյան փոխներարկմամբ կամ ֆիզիոթերապիայով ՑՍ-ի բուժում ընտրել:

Ահա ապրելակերպի մի քանի փոփոխություն, որոնք կարող եք անել՝ ՑՍ-ի ախտանիշները տնային պայմաններում հաղթահարելու համար:

- ՑՍ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված քնի խանգարումների: Քնի որակը բարելավելու համար փորձեք քնելուց առաջ մաքրել ձեր մտքերը, թուլացման տեխնիկա կիրառեք, հեռացրեք էլեկտրոնային սարքերը ձեր ննջարանից եւ կարգավորեք ձեր քնի ժամանակացույցը:

- Վարժություններ: Եթե ​​ի վիճակի եք, կանոնավոր վարժությունները կօգնեն ձեզ բարձրացնել ուժը, մկանային տոնուսը, հավասարակշռությունը եւ կոորդինացիան: Լողը հիանալի տարբերակ է շոգին չդիմացողների համար։

- Աշխատեք արեւի տակ երկար չմնալ: Եթե ​​ձեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ՑՍ-ի ախտանիշները կարող են վատթարանալ: - Հետեւք բալանսավորված սննդակարգի եւ համոզվեք, որ շատ բջջանյութ եւ ջուր եք ընդունում, որոնք կօգնեն կառավարել ՍՑ-ով պայմանավորված աղիների հետ կապված հնարավոր խնդիրները: - Ազատվել սթրեսից: Յոգա, տայ չի, մերսում, խորը շնչառություն կամ մեդիտացիա. դրանք կարող են օգնել ազատվել սթրեսից: