Դուք, հավանաբար, մտածում եք, որ պետք է զրկեք ձեզ բոլոր տոնոկան համեղ ուտեստներից՝ գեղեցիկ եւ սլացիկ կառուցվածք ունենալու համաիր, բայց դա այդպես չէ: Դուք կարող եք հանգսիտ ուտել ցանկացած տոնական ճաշատեսակ եւ կիլոգրամներ չհավաքել:
Ստորեւ նկարագրված հնարքները կօգնեն ձեզ ուտել այն, ինչ ուզում եք, եւ նույնիսկ նիհարել տոների ժամանակ, խորհուրդ է տալիս Թինա Հուպերտը News Health կայքում։
Պլան կազմեք
Տոնական ընթրիքից առաջ ես միշտ ուղեղումս սխեմա եմ մշակում: Հակառակ դեպքում ես սկսում եմ ուտել ինչ պատահի, եւ հաջորդ օրը ինձ սարսափելի եմ զգում (հավատացեք ինձ, դա իմ հետ նախկինում տեղի է ունեցել): Օրինակ, եթե շվեդական սեղան է, ես կվերցնեմ ոչ մեծ ափսե, որը կլցնեմ մեկ անգամ համեղ ու առողջ նախուտեստով: Իսկ եթե երեկոյան պլանավորված է հիմնական ուտելիքը, ապա ես բաց եմ թողնում նախուտեստը (կամ ուտում եմ միայն մի քանիսը) եւ մինչեւ ընթրիք միայն կոկտեյլ եմ խմում:
Կերեք միայն այն, ինչ սիրում եք
Երբ հերթը հասնում է համեղ եւ բարձր կալորիանականությամբ տոնական սննդին, ես վարվում եմ իմաստուն կերպով եւ ուտում միայն այն, ինչ ամենաշատն եմ սիրում: Ես շատ եմ սիրում դեսերտը, ուստի ես սովորաբար բաց եմ թողնում նախուտեստը, հատկապես, եթե դրանք նույն չիպսերն են, պանիրը կամ կրեկերները, եւ սպասում եմ երեկույթի վերջում մատուցվող դեսերտին:
Կիսվեք ձեր սիրելի ճաշատեսակով
Մենք գիտենք, որ նիահարելու համար, պետք է հետեւել չափաբաժիններին, եւ հատկապես դա կարեւոր է տոների ժամանակ: Իհարկե, դուք չեք ուզում ձեզ զրկել սիրելի ճաշատեսակը համտեսելու հաճույքից, բայց կիսվեք ինչ-որ մեկի հետ: Օրինակ ես շատ եմ սիրում մայրիկիս խնձորով թխվածքը, բայց ես միշտ նախօրոք պայմանավորվում եմ ամուսնուս կամ քրոջս հետ՝ կտորը կիսելու համար: Այսպիսով, ես ուտում եմ, բայց չեմ գիրանում:






