Գլխացավերը, ապատիան եւ մկանային սպազմերը, ցավն ամբողջ մարմնում կարող են քրոնիկ հոգնածության համախտանիշի ախտանիշներ լինել: Այս խնդրի մասին կարող են վկայել նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տախիկարդիան եւ աչքերի չորությունը: Այս մասին հայտնել է հոգեբան Աննա Ստեֆը (Ռուսաստան)։
«Լենտա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ խրոնիկական հոգնածության համախտանիշը հսկայական ազդեցություն է թողնում մարդու առողջության եւ ընդհանրապես կյանքի որակի վրա, ինչը նվազեցնում է ֆիզիկական եւ մտավոր ակտիվությունը:
Կա մի քանի ախտանիշ, որոնցով կարելի է ճանաչել այս վիճակը: Դրանց թվում են հաճախակի գլխացավերը, գլխապտույտը, ապատիան, տախիկարդիայի նոպաները, մկանային սեղմումները եւ ցավն ամբողջ մարմնում: Բացի այդ, ծայրահեղ հյուծված վիճակում իմունային համակարգը թուլանում է, ինչի պատճառով մարդուն բառացիորեն սկսում է հետապնդել մրսածությունը, որը հաճախ ուղեկցվում է ջերմությամբ եւ ավշային հանգույցների այտուցով։
Քրոնիկ հոգնածության համախտանիշը հաճախ ուղեկցվում է անքնությամբ, հոգեհուզական վիճակի կտրուկ վատթարացմամբ, ընդհուպ մինչեւ դեպրեսիա, անհիմն զայրույթի հաճախակի պոռթկումներով եւ ճանաչողական կարողությունների զգալի նվազմամբ:






