Մարդու ախորժակի պակասի պատճառ կարող են լինել հիպոֆիզի, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները, ուռուցքաբանական հիվանդությունները, URA.RU-ին ասել է ռուս գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան։

«Կան տարբեր հիվանդություններ, որոնց դեպքում հիպոֆիզի հետ կապված խնդիրներ են հնարավոր: Դա գեղձ է, որը գտնվում է գլխուղեղում։ Որպես կանոն, ախորժակի վրա կարող է ազդել հիպոֆիզի ուռուցքները։  Հնարավոր է, որ նվազել է վահանաձեւ գեղձի ֆունկցիան: Պատահում է, որ ախորժակը կարող է փակվել շաքարախտի դեպքում։ Ախորժակը փակվում է քաղցկեղի դեպքում՝ այն մարդկանց մոտ, ովքեր քիմիաթերապիա են անցնում»,- պարզաբանել է սննդաբանը։

Կան նաեւ հիվանդություններ, որոնց դեպքում սնունդը մնում է օրգանիզմում, ինչի պատճառով ախորժակ չի առաջանում, հավելել է բժիշկը։

«Մարդկան մոտ, ովքեր խրոնիկական գաստրոդոդենիտ ունեն՝ տասներկումատնյա աղիքի եւ ստամոքսի բորբոքում, սնունդը դանդաղ տարհանվում է, խախտվում է ստամոքսի պերիստալտիկան եւ սնունդը երկար ժամանակ մնում է կերակրափողում։ Դա նպաստում է նրան, որ հաջորդ սննդընդունման համար ախորժակ չի լինում»,- նշել է գաստրոէնտերոլոգը։ Բացի այդ, ախորժակի հետ կապված խնդիրներ կարող է ունենալ սթրեսային վիճակում գտնվող կամ վարակիչ հիվանդություն ունեցող մարդիկ։