Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ օգտագործել են CRISPR տեխնոլոգիան՝ իմունային բջիջների մեջ «հակաքաղցկեղային» գեներ մտցնելու համար։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի եւ PACT Pharma ընկերության գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 16 պաիցենտ՝ տարբեր տեսակի ուռուցքներով։
Պացիենտների մոտ արտազատվել են արյան իմունային բջիջներ։ Մարդու իմունային բջիջները մակերեսին ունեն ընկալիչ-մոլեկուլներ, որոնք կարող են հատուկ ճանաչել քաղցկեղի բջիջները եւ տարբերակել դրանք նորմալից: Ընկալիչները տարբեր են յուրաքանչյուր պացիենտի համար: Գիտնականները վերծանել են գեների հաջորդականությունը, որոնք կոդավորում են այս ընկալիչները, այնուհետեւ ստացված հաջորդականությունները տեղադրվել են պացիենտների իմունային բջիջների գենոմի մեջ՝ օգտագործելով CRISPR համակարգը:
Բուժումը դանդաղեցրել է քաղցկեղի զարգացումը հինգ պացիենտների մոտ։ Բիոպսիան հաստատել է, որ իմունային բջիջները հիմնականում հարձակվել են ուռուցքի վրա, այլ ոչ թե առողջ հյուսվածքների վրա։






