CARMAT ֆրանսիական ընկերությունը դեկտեմբերի 20 հայտարարեց մարդու արհեստական սրտի փոխպատվաստամ մասին:
Վիրահատությունը կատարել են դեկտեմբերի 18-ին Փարիզի Ժորժ Պոմպիդույի անվան եվրոպական կլինիկայում։ CARMAT ընկերությունը հայտարարեց, որ վիրահատությունը հաջող է անցել, ավելացնելով, որ հիվանդը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց գիտակցությունը պարզ է եւ խոսում է, հաղորդում է Fox News-ը.
Պետք է նշել, որ խոսքը չի գնում արհեստական սարքով սրտի փոխարինման մասին: Արհեստական սրտի խնդիրը մարդու կյանաքի պահպանումն է մինչեւ նորմալ մարդկային սրտի փոխպատվաստումը: Արհեստական սրտի աշխատանքի առավելագույն տեւողությունը մասնագետների կողմից գնահատվում է հինգ տարի: Սարքի սպասվող գինը, չհաշված վիրահատության արժեքը, կազմում է 140-ից 180 հազար եվրո:






