Առողջապահության նախարարն անգիր արած կրկնում է նույն խոսքերը, ոչ մի չգրանցված դեղ թույլ չեն տալիս ներմուծել։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը՝ անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, թե շուկայում որոշակի դեղորայքի դեֆիցիտ լինելու դեպքում, թույլատրվում է եվրոպական արտադրության դեղորայքի չգրանցված տարբերակները ներկրել։

«Շուկայում դեղերի դեֆիցիտը ոնց կար, էդպես էլ մնում է։ Նախարարը սուտ է խոսում։ Նոյեմբերի 10-ից հետո թույլատրվել է միայն հակաուռուցքային ու հոգեներգործուն դեղերի ներկրումը, դրանից հետո որեւէ այլ դեղամիջոց չի ներկրվել։ Նախարարը ստել է ու դրանով ապացուցել, որ ինքը հովանավորում է մի քանի հոգու, որոնք դեղեր են ներմուծում։ 

Լոգիստիկ խնդիրների պատճառով դեղերի տեղ հասնելը մի ամսից ավելի է տեւում։ Լոգիստիկ խնդիրները թե՛ չգրանցված, թե՛ գրանցված դեղերի ներկրման վրա ազդում են։ Ուրեմն պետք է թողնեն, որ ներկրենք, բայց թույլ չեն տալիս։ Ու մի հատ էլ ստում են, ասելով, որ իրենց մոնիթորինգի խումբը ստուգում է, եթե տեսնում է, որ դեղերի հետ կապված խնդիրներ կան,  դրանից հետո թույլ են տալիս ներկրել։ Կրկնում եմ՝  նոյեմբերի 10-ից հետո որեւէ բան չեն թողել ներկրել։ Նախարարը զբաղված է պրիմիտիվ հովանավորչությամբ, հակառակ դեպքում սուտ չէր խոսի, կամ էլ չի հասկանում՝  ինչ է ասում»,– ընդգծեց Վահե Վարսանյանը։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է, թե նախարարությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանում ապահովի անհրաժեշտ բժշկական պարագաներ ու դեղեր։ Նրա խոսքով, շուկայում շաբաթական կտրվածքով մոնիթորինգ անելուց հետո, եթե անհրաժեշտություն է առաջանում որոշակի խումբ դեղորայք ավելացնելու, ապա թույլ են տալիս չգրանցված դեղեր ներկրել։

Իսկ դեղեր ներմուծող ընկերությունները վերջին շրջանում ահազանգում են, որ Հայաստանում դեղերի դեֆիցիտ կա։

Հովանավորչություն, դեղերի պակաս․ ընկերության ղեկավարը քննադատում է ՀՀ առողջապահության նախարարությանը

Դեղերի դեֆիցիտ Հայաստանում. ի՞նչ է առաջարկում դեղագործական ընկերության ղեկավարը

Եվրոպական մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա, կարող են ներմուծվել Հայաստան առանց գրանցման․ Անահիտ Ավանեսյան

Տուգանքը հարց չի լուծի, չգրանցված դեղերի գները կբարձրանան. դեղագործական ընկերության ղեկավար

Հայաստանում դեղերի շուկայում «մաֆիա» է գործո՞ւմ, ինչո՞ւ են որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում

«Արագության տակ» ճանաչենք ԵԱՏՄ ընթացակարգով գրանցված դեղերը. Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ

Հայաստանում չգրանցված դեղերի ներկրումները վերահսկողական շրջանակներում են. նախարար