Քիմրի Բերգհոֆերի գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտնականների ավստրալական թիմը կարողացել է կատարելագործել սրտի օրգանոիդը․ դրանում ներդրվել է անոթային համակարգ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports ամսագրում։

Օրգանոիդները օրգանների չափազանց փոքր մոդելներ են, որոնք աճեցվում են մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Մինչեւ այս պահը մասնագետներին հաջողվել է սրտեր ստեղծել բջիջներից, որոնք կապում են հյուսվածքները եւ բջիջներից, որոնք ստիպում են սրտերը կծկվել:

Նոր աշխատանքը ցուցադրել է անոթային համակարգի բջիջներ ձեւավորելու հնարավորություն։ Նման օրգանոիդներն ավելի ստույգ են նմանակում մարդու սիրտը եւ թույլ կտան նոր դեղամիջոցների շատ ավելի ճշգրիտ փորձարկումներ կատարել, ինչպես նաեւ հետազոտողներին կմոտեցնեն լիարժեք փոխպատվաստումների ստեղծմանը:

Աճեցված օրգանոիդներից յուրաքանչյուրն ունի սերմի չափ՝ լայնակի կտրվածքով ընդամենը 1,5 միլիմետր: Սակայն ներսում գտնվում է 50 000 բջիջ:

Այժմ հեղինակները մտադիր են կենտրոնանալ սրտի տարբեր տեսակի վնասվածքների վերականգնման համար թերապեւտիկ միջոցների որոնման ուղղությամբ։ Նման ուղղություններից մեկը բորբոքումն է, որը օրգանիզի արձագանքն է նյութափոխանակության խանգարմանը կամ COVID-19-ին։ Սա հանգեցնում է նրան, որ սիրտը չի կարող լիովին թուլանալ, ինչպես նաեւ բավարար քանակությամբ արյունով լցվել։