Շաքարախտի առաջացման ճանապարհին գտնվող մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել սրտի կաթվածի եւ ինսուլտի զարգացման ռիկսը՝ մեկ տարվա ընթացքում օրական ընդամենը 20 րոպեով զբոսանքի դուրս գալու միջոցով:

Մեծ միջազգային   հետազոտությունը բացահայտեց, որ լրացուցիչ 2000 քայլը մեկ տարվա ընթացքում կարող է 8 տոկոսով նվազեցնել   լուրջ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարումով (ԳՏԽ) (շաքարախտին նախորդող վիճակ) մարդկանց մոտ, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«ԳՏԽ-ով մարդիկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ»,- ասաց հետազոտությունը գլխավորող Թոմաս Յեյթսը բրիտանական Լեստերի համալսարանից: Նրա թիմը ուսումնասիրել է ԳՏԽ , սրտային հիվանդություններ եւ սիրտ-անոթային հիվանդությունների  գոնե մեկ ռիսկի գործոն  ունեցող  9,300 հասուն մարդու  տվյալները:

Բոլոր մասնակիցները ստացան կենսակերպի փոփոխման ծրագիր՝ ուղղված ավելորդ քաշը կորցնելու, ճարպերի օգատգործումը կրճատելու եւ ֆիզիկական ակտիվությունը շաբաթական գոնե մինչեւ 150  րոպե ավելացնելու ուղղությամբ: Օգտագործելով սովորական քայլաչափ, հետազոտողները գրանցում էին սովորական քայլքի ակտիվությունը շաբաթվա ընթացքում եւ կրկին 12 ամիս անց:

Նրանք բացահայտեցին, որ օրական լրացուցիչ 2000 քայլը  10 տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Ի հավելումն դրան, ինֆարտկի եւ ինսոսիրտի տիպի սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը են նույնպես  կրճատվել էր  8%-ով   հետազոտության սկզբից 12 ամիս անց օրվա ընթացքում կատարվող լրացուցիչ 2000 քայլի դեպքում: