Ռուսաստանում առաջնային ճարպակալմամբ հիվանդացությունը 2022 թվականին աճել է 10,7 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության զեկույցը։
Ռուսաստանի Դաշնությունում առաջնային ճարպակալման դեպքերի առավելագույն աճը պետք է կազմեր 8,7տոկոս։ Բայց դեպքերի իրական աճը գերազանցել է այն եւ կազմել 10,7 տոկոս: Առողջապահության նախարարությունը նման ավելցուկը համարում է «չափազանց տագնապալի միտում»։
Զեկույցում ընդգծվում է, որ ճարպակալումը սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի զարգացման եւ պտղաբերության նվազման ռիսկի գործոն է:






