Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության մեջ, որը ներկայացվել է Եվրոպական սրտաբանության հասարակության ESC 2023 տարեկան զեկույցում, պարզել են, որ մանկության ընթացքում նստակյաց ապրելակերպը հանգեցնում է սրտի հետ կապված խնդիրների։
«Որքան շատ ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առջեւ, այնքան մեծ է սրտի կաթվածի առաջացման վտանգը։ Երեխաները եւ դեռահասները պետք է ավելի շատ շարժվեն, որպեսզի պահպանեն իրենց առողջությունը երկար տարիներ»,-նշում են գիտնականները։
Աշխատանքն իրականացվել է «90-ականների երեխաներ» ավելի մեծ ուսումնասիրության շրջանակներում։
Գիտնականները վերլուծել են 11-24 տարեկանում նստակյաց ապրելակերպի եւ 17-24 տարեկան սրտի ռիթմի ցուցանիշների միջեւ կապը։ 11-24 տարեկանում նստելու ժամանակի յուրաքանչյուր մեկ րոպեի ավելացում կապված է եղել ավելի մեծ տարիքում ձախ փորոքի զանգվածի 0,004 գ/րոպե աճի հետ: Հենց դա էլ բարձրացնում է սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը։






