Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդությունն ավելի տարածված է կանանց մոտ, քան տղամարդկանց. հիվանդների մոտ երկու երրորդը, որոնց մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը, կանայք են: Ավելին, կանանց մոտ այն սովորաբար ավելի ծանր է ընթանում և ավելի արագ է զարգանում։ Alzheimer's & Dementia ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիվանդության նկատմամբ կանանց խոցելիությունը կարող է պայմանավորված լինել կանանց սեռական հորմոններով:

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի ուսումնասիրությունը, որն իրականացվել է  և՛ մկների, և՛ մարդկանց վրա, նույնպես անհրաժեշտություն է ստեղծել պարզելու, թե Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ ինչ դեր կարող է ունենալ էստրադիոլը՝ իգական էստրոգեն սեռական հորմոնի  ձևը, որը թերապևտիկ նկատառումներով  օգտագործվում է  դաշտանադադարի ախտանիշները մեղմելու նպատակով:

Ալցհեյմերի հիվանդության հիմնական հատկանիշներից մեկը ուղեղում թունավոր բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակումն է, որն ի վերջո խաթարում է ուղեղում հաղորդակցման համակարգը և ազդում հիվանդի ճանաչողական գործառույթների վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ արու և էգ մկների ուղեղի քիմիան տարբեր կերպ է կարգավորում բետա-ամիլոիդ սպիտակուցը Ալցհեյմերի հիվանդության դեպքում՝ ընդ որում այդ տարբերությունները  կախված են էստրադիոլ հորմոնից:

Մկների և ռիսկի խմբի տարեցների նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ խոլիներգիկ նեյրոնները՝ ուղեղի բջիջների մի տեսակ, որն արտադրում է ացետիլխոլին նեյրոհաղորդիչ, հատկապես խոցելի են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված ուղեղում բետա-ամիլոիդի կործանիչ կուտակման նկատմամբ։ Ացետիլխոլինը նաև անհրաժեշտ է նորմալ հիշողության և ճանաչողական գործառույթների համար:

Թեև բետա-ամիլոիդի կուտակումն ազդում է ացետիլխոլինի արտադրության վրա, սակայն այս քիմիական «մեսենջերի» հետագա կորուստն էլ ավելի է մեծացնում պաթոլոգիան Ալցհեյմերի հիվանդության ժամանակ՝ ստեղծելով յուրատեսակ արատավոր շրջան:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ուղեղի քիմիայի փոփոխությունների և Ալցհեյմերի հիվանդությամբ ախտահարված ուղեղում բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման միջև կապը: Քանի որ կան տարբերություններ տղամարդկանց և կանանց ուղեղների խոլիներգիկ համակարգում, գիտնականները ցանկանում էին պարզել, թե արդյոք սեռը ազդում է ացետիլխոլինի ազդանշանների փոխանցման և բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման միջև փոխկապակցության վրա: Նրանք նկատեցին, որ   ուղեղի այն հատվածի ամբողջականության, որտեղ տեղակայված են խոլիներգիկ նեյրոնները, և բետա-ամիլոիդի կուտակման միջև կապը տղամարդկանց և կանանց մոտ նույնն էր, բայց տարբերվում էր արու և էգ մկների միջև: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ուսումնասիրված էգ մկները, ի տարբերություն կանանց, հետդաշտանադադարում չեն եղել:

Այնուհետև թիմն ուսումնասիրել է էգ մկներին, որոնք այժմ մանրակրկիտ մոդելավորվել են՝ ներկայացնելու հետդաշտանադադարի տարիքի կանանց: Սա արվել է ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող է սեռական հորմոնների առկայությունը կամ բացակայությունը ազդել խոլիներգիկ ազդանշանների և ուղեղում բետա-ամիլոիդի կուտակման միջև կապի վրա: Պարզվեց, որ երբ առկա էր սեռական հորմոն էստրադիոլը, ացետիլխոլինի և թունավոր ամիլոիդի միջև կապը կորավ, բայց երբ սեռական հորմոնները վերացան էգ մկների մոտ, այս կապը կրկնեց մարդկանց մոտ նկատված արդյունքները:

Այնուհետև մասնագետներն  ուսումնասիրեցին  էգ մկներին, որոնք այժմ մանրակրկիտ մոդելավորվել էին՝ հետդաշտանադադարի տարիքի կանանց ներկայացնելու համար: Սա արվել է ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող է սեռական հորմոնների առկայությունը կամ բացակայությունը ազդել խոլիներգիկ ազդանշանների և ուղեղում բետա-ամիլոիդի կուտակման միջև կապի վրա: Պարզվեց, որ երբառկա է եղել էստրադիոլ սեռական հորմոնը, ացետիլխոլինի և թունավոր ամիլոիդի կապը կորում էր, բայց երբ էգ մկների սեռական հորմոնները վերցվեցին, այդ կապը դրսևորեց մարդկանց մոտ դիտարկվող արդյունքներ։