Նորվեգիայի Արկտիկական համալսարանի (UiT) գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվության նույնիսկ փոքր աճը կարող է փոխհատուցել նստակյաց ապրելակերպի վնասը։ Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine ամսագրում:
Աշխատանքի հեղինակները վերլուծել են 50 տարեկանից բարձր գրեթե 12 հազար նորվեգացիների ակտիվության թրեքերների տվյալները։ Նրանք պարզել են, որ օրական 12 ժամից ավելի նստելը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը 38%-ով, բայց միայն նրանց մոտ, ովքեր չափավոր վարժություններ են անում օրական 22 րոպեից պակաս:
Թեթև բեռնվածության օրինակներն են՝ արագ քայլելը, նորմալ տեմպով սար բարձրանալը, հեծանիվ վարելը, այգում աշխատելը, երեխաների հետ խաղալը կամ տուն մաքրելը:
Ամենօրյա վարժությունների լրացուցիչ 10 րոպեն կապված է մահվան ռիսկի 15%-ով կրճատման հետ նրանց մոտ, ովքեր ամեն օր նստած են անցկացրել 11 ժամից պակաս: Նրանց համար, ովքեր ավելի շատ են նստել, հավելյալ 10 րոպե ակտիվությունը նվազեցրել է մահվան ռիսկը 35%-ով։
Ուսումնասիրությունը դիտողական էր, ուստի այն ապացուցում է միայն համահարաբերակցության առկայությունը, այլ ոչ թե պատճառահետևանքային կապը:






