Սրտաբան Թամազ Գագլոշվիլին պատասխանել է հիվանդների տարածված հարցին, թե ինչ չի կարելի ուտել խիտ արյուն ունենալու դեպքում։ Վերջինիս հետ են կապված այնպիսի սպառնալից վիճակներ, ինչպիսիք են թրոմբոզը, ինֆարկտը կամ ինսուլտը, գրում է «Росийская Газета»-ն։

Ըստ մասնագետի, ամենավտանգավորը ջրազրկումն է։ Բժիշկը կարևորել է նաև հավասարակշռված սննդակարգը։

«Երբ մարդ հակակոագուլյանտների ցուցում չունի, արյունը նոսրացնելու կարիք չկա, բավական է բավարար քանակությամբ ջուր խմել»,- նշել է Թամազ Գագլոշվիլին։

Թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը պարզաբանել է, որ արյան խտության բարձրացումը կարելի է հայտնաբերել ընդհանուր անալիզով, իսկ եթե խնդիր կա, ապա նախ պետք է շաքարը բացառել։ Հայտնի է, որ այն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Արդյունքում «աճում է լիպիդային միացությունների արտադրությունը, ինչը մեծացնում է արյան մածուցիկությունը և դրա հետ մեկտեղ՝ թրոմբոզի վտանգը», - զգուշացրել է մասնագետը Telegram-ի իր ալիքում։ Միխայիլ Կուտուշովը նաև խորհուրդ է տվել զգուշորեն գործածել հնդկաձավար, բանան և կարտոֆիլով կերակրատեսակներ՝ նախապատվությունը տալով տաուրին պարունակող սննդն։ Օրինակ՝ ծովամթերքին։ Հաճախ արյան մածուցիկության բարձրացում ունեցող մարդիկ զգում են սպիտակուցի պակաս: Այն, հիշեցնում են մասնագետները, պետք է առկա լինի սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ։