Մինեսոթայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բուսական մթերքների օգտագործումը նվազեցնում է դիաբետի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են MDPI-ում (Multidisciplinary Digital Publishing Institute)։
Հետազոտողները նշել են, որ մրգերը, բանջարեղենները, ընդեղենը, ընկույզները եւ սերմերը պարունակում են չլուծվող սննդային մանրաթելեր՝ բջջանյութ։ Այն անհրաժեշտ է աղիների ճիշտ աշխատանքի համար։ Դրա պակասն օրգանիզմում բացասաբար է ազդում ոչ միայն աղեստամոքսային տրակտի գործունեության, այլեւ իմունային համակարգի վրա։
Բուսական մթերքները պարունակում են նաեւ այլ բիոակտիվ նյութեր՝ կվերցետին, ռեսվերատրոլ, կատեխիններ, անտոցիաններ, լյուտեին, լիկոպին եւ բետա-կերոտին։ Այդ միացությունները կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականության նվազման հետ։ Օրինակ, կվերցետինը բուսական պիգմենտ է, որը պարունակվում է հատապտուղներում, խնձորներում եւ կանաչ թեյի մեջ, բարելավում է արյան հոսքը եւ պաշտպանում օրգանիզմի բջիջները թթվային սթրեսից։ Դրա հետ միաժամանակ, ռեսվերատրոլ բնական հակաօքսիդանտը արդյունավետ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։
Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքը կօգնի բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը բուսական սննդի օգտակարության մասին։ Հետազոտողները նաեւ ընդգծել են արտադրությունում այդ մթերքների մշակման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը, դա թույլ կտա պահպանել օգտակար բիոակտիվ միացությունները։






