Մարդիկ, ովքեր ցանկանում են գնել կամ վաճառել երիկամները սեւ շուկայում, կանգնում են էթիկական երկընտրանքի առջեւ: Անկասկած ԱՄՆ-ում դիտվում է դոնորական օրգանների անբավարարություն: Պաշտոնական տվյալների համաձայն օրական 18 մարդ մահանում է՝ չձգելով մինչեւ փոխպատվաստման օրը, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ փոխպատվաստման կարիք ունեցողների ցուցակում ավելանում է եւս մեկ հոգու անուն:
Հատկապես բարձր է երիկամների պահանջարկը: 2013 թվականի հոկտեմբերի 25-ի տվյալներով ԱՄՆ-ում 98463 մարդ սապսում էին ամենապահանջված օրգանի՝ նոր երիկամի փոխպատվաստման: Այնուամենայնիվ սույն թվականի ընթացքում փոխպատվաստվել է ընդամենը 9708 երիկամ:
Երիկամների դոնորության առավելությունն այն է, որ մարդիկ ծնվում են երկու երիկամով, դրանով իսկ հնարավոր դարձնելով այդ օրգանի դոնորությունը առողջ մարդուց: Մյուս օրգանների, ինչպիսին է օրինակ սիրտը, դոնոր կարող են հանդես գալ միայն նոր մահացած անձիք: Մինչդեռ, այն փաստը, որ մարդ կարող է մեկ երիկամով առողջ կյանքով ապրել, նպաստում է երիկամների սեւ շուկայի ծաղկմանը:
«Մեկ երիկամով մարդիկ նորմալ ապրում են մինչեւ այդ միակ երիկամի վնասվելը, որից հետո իրենք հայտնվում են փորձանքի մեջ: Մենք գիտենք նաեւ, թե ինչպիսի բարդություններ կարող են լինել մեկ երիկամով մարդու մոտ դիաբետի եւ բարձր զարկերակային ճնշման ժամանակ» ,- այս առիթով ասել է Նյու Յորքի համալսարանի Լանգոնի բժշկական կենտրոնի Բժշկական Էթիկայի բաժնի տնօրեն, դոկտոր Արթուր Կապլանը:
Ոմանք կարող են հակադրվել, ասելով թե, եթե դոնորը տեղեկացված է բոլոր հնարավոր բարդությունների մասին եւ միեւնույնն է ցանկանում է վաճառել իր երիկամը, ապա դա նրա իրավունքն է , նշում է CBS News-ը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ օրգանների դիմաց ստացվող գումարը կարող էր երկարաժամկետ հեռանկարով նվազեցնել առողջապահության վրա կատարվող սոցիալական ծախսերը: Այսինքն, եթե մարդիկ ի վիճակի են վճարել 10000 դոլար կենդանի դոնորին երիկամի համար, ապա դա կհանգեցնի այլ ծախսերի կրճատմանը, օրինակ՝ դիալիզի, իսկ հիվանդները միեւնույն ժամանակ կստանան որակյալ կյանքի լրացուցիչ մի քանի տարի: Այնուամենայնիվ, օրգանների վաճառքն ամենուր համարվում է անօրինական՝ Իրանից բացի:
2009 թվականին Լեվի Իցհակ Ռոնզենբլյումը մեղավոր ճանաչվեց աշխարհում առաջին անգամ ապացուցված ԱՄՆ-ում տեղի ունեցած օրգանների վաճառքի համար: Նյուարքի բնակիչը խոստովանել էր, որ 120 000 եւ ավելի դոլարի դիմաց օգնել է ԱՄՆ-ի բնակիչներին դոնորական օրգաններ ստանալ Իսրայելից: Ռոզենբլյումի փատաբանները հիմնավորում էին նրա գործողություններն այն հանգամանքով, որ նա կյանքեր է փրկել, եւ, որ երկու կողմերն էլ տեղեկացված են եղել փոխպատվաստման եւ մեկ երիկամով կյանքի հետ կապված ռիսկի եւ բարդությունների մասին:
«Օրգանների առքուվաճառաքի պատմություններ» վավերագրական ֆիլմը պատմում է մի կանադացու մասին, ով բժշկի օգնությամբ երիկամ է գնում սեւ շուկայից: Ֆիլմում նաեւ պատմում են հարավեվրոպացի մի կնոջ մասին, ով պնդում է, որ լիովին տեղեկացված է եղել, թե ինչ է անում, երբ համաձայնեց վաճառել երիկամը:
Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռիկ Էսթեր Բյենստոկը խոստովանեց, որ երբ առաջին անգամ իմացավ մարդկային օրգանների սեւ շուկայի մասին, նա սկզբից կասկածեց: Բայց, երբ նա հանդիպեց ուրիշ մարդկանց հետ եւ իմացավ դիալիզի արժեքը, սկսեց հասկանալ թե ինչու են մարդիկ իրավախախտումների գնում երիկամի ձեռք բերման համար: Նա նաեւ սկսեց հասկանալ, թե ինչու են որոշ աղքատ մարդիկ վաճառում իրենց երիկամը ավելի բարեկեցիկ կյանքի համար:
«Ես հանկարծ մտածեցի, որ գուցե երիկամի վաճառքը այդքան էլ սարսափելի բան չէ, չէ որ միանգամից լուծվում են երկու հուսահատված մարդու խնդիրները»,- ասաց նա:
Տորոնտոյի բնակչուհի երեսունհինգամյա Մերի Ջո Վրադիսը խոստովանեց, որ մինչ երեք տարի առաջ իր երիկամի փոխպատվաստումը, նա արդեն սկսել էր մտածել սեւ շուկայից օրգանի ձեռք բերման մասին: Նրան հեմոդիալիզ էր կատարվում 24 տարեկանից, իսկ իր տատիկը, մայրը եւ եղբայրը, բոլորը տառապում էին երիկամային խնդիրներով: «Երբ դուք տառապում եք, դուք փորձում եք, տարբեր միջոցներ ձեռնարկել, լավացնել ձեր կյանքը»,- ասաց նա:
Նրան տասը տարի պահանջվեց, որպեզի օրինական կերպով դոնորական երիկամ ստանա մահացած մարդուց: Նա ասաց, որ, եթե նա ստիպված լիներ նորից անցնել այդ ամենի միջով, ինքն այդքան երկար չէր սպասի, այլ միանգամից կգնար սեւ շուկա՝ չնայած գներին եւ այն բանին, որ դա անօրինական է: Ժամանակին կինը գտել էր կենդանի դոնորների, ովքեր համաձայնել էին անվճար տալ իրենց երիկամը, բայց գործող համակարգը չաջակցեց իրենց: Իր ընկերներից մեկին ասել էին, որ չեն տա ապահովագրություն, եթե վերջինս տրամադրի իր երիկամը: Մյուսը միայնակ մայր էր, եւ չէր կարող կերակրել իր ընտանիքը, եթե վիրահատության իրականացման համար իր հաշվին արձակուրդ վերցներ:
«Ինչու՞ չվճարել նրանց իրենց ժամանակի եւ ջանքերի համար,- ասաց Վարդիսը,- նրանց անհրաժեշտ է իրենց հաշվին արձակուրդ վերցնել՝ վիրահատության եւ հետագա լավացման համար: Ես մտածում եմ, որ շատերը կգնային այդ քայլին, եթե գումարի հետ խնդիր չունենային: Եթե չի կարելի մարդկանց վճարել իրենց օրգանների համար, ապա ինչու՞ չվաճել նրանց իրենց իսկ կորուստների համար:»
Կապլանը կարծում է, որ վճարման համակարգը կներքաշի բոլոր աղքատներին, եւ նրանք կսկսեն վաճառել իրենց երիկամները: Եթե փոխպատվաստման վիրահատությունն իրականացնեն չղեկավարվող երկրներում, երկու կողմերի համար էլ խնդիրներ կառաջանան: Դոնորի մոտ նույնպես կարող են խնդիրներ առաջանալ, եւ քանի որ նրանք աղքատ են, նրանք կարող է չունենան ֆինանսական միջոցներ բուժման համար:
« Իսկ ո՞վ կվաճառի երիկամը, եթե գումար ունենա,- ասաց Կապլանը,- ամբողջ աշխարհում դրանք ամենաաղքատներն են: Եվ արդյոք չե՞նք փորձում մենք օրգան ստանալ՝ օգտվելով նրանց աղքատությունից»:
Ֆիլիպինցի գյուղացիները ցույց տվեցին իրենց սպիները, որոնք մնացել էին երիկամի հեռացումից: Բյենստոկը մեկնեց Ֆիլիպիններ եւ գտավ մի փոքրիկ քաղաք, որտեղ մարդիկ առձեռ գումարի դիմաց ինքնակամ վաճառում էին իրենց երիկամը: Նրանցից գրեթե բոլորն աննպատակ ծախսել էին ստացված գումարը եւ միայն մեկն էր, որ ծախսել էր այդ գումարը իր ընտանիքի բարեկեցության համար:
Այնուամենայնիվ նա համաձայն չէ այն պնդմանը, որ մարդիկ ստիպված են վաճառել իրենց երիկամը ֆինանսական խնդիրների պատճառով: Նրա կարծիքով, մարդկանց համար շարժառիթ է հանդիսանում մեկ այլ բան, գուցե՝ ալտրուիզմը:
Բյենստոկը կարծում է, որ եթե կարգավորել սպիտակ շուկան, շատ դոնորներ կլինեն ճիշտ ինֆորմացված հնարավոր ռիսկերի մասին եւ կանցնեն բժշկական եւ հոգեբանական ստուգումներ, որոնք անհրաժեշտ են որեւէ օրգանի նվիրատվություն կատարելուց առաջ:






