Որովայնի շրջանում ի հայտ եկած ցավերից բողոքող կոլումբիացի երիտասարդ կինը շոկի մեջ է գցել բժիշկներին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա հեշտոցում արմատակալած… կարտոֆիլ է աճում:

Ավելի ուշ 22-ամյա կինը խոստովանել է, որ, մոր խորհրդով, որպես կոնտրացեպցիայի ինքնատիպ մեթոդ, կարտոֆիլ է օգտագործել:

«Մայրս ասում էր, որ եթե կարտոֆիլ մտցնեմ այնտեղ, երբեք չեմ հղիանա: Ես էլ հավատում էի», - նշել է կինը՝ ցանկանալով անանուն մնալ:

Բժիշկները համոզմամբ, հիվանդի բախտը դեռ բերել է, որ կարտոֆիլն ու արմատները որեւէ լուրջ վնաս չեն հասցրել օրգանիզմին եւ վիրաբուժական միջամտության արդյունքում հեշտությամբ հեռացվել են:

Դեպքը եւս մեկ հիշեցում է առ այն, թե սեռական գրագետ դաստիարակությունը որքան մեծ կարեւորություն կարող է ունենալ: Ցավոք սրտի, ոլորտի խնդիրները միայն Կոլումբիային չեն հատուկ: Հայաստանում էլ կոնտրացեպցիայի ոչ ավանդական մեթոդները (օրինակ՝ գազավորված ջրով լվացում) բավականին լայն տարածում ունեն, իսկ ժամանակակից մեթոդներից զույգերի ընդամենը 20 տոկոսն է օգտվում: