Ուղեղում գեներացվող հատուկ ալիքների լուսաձայնային ստիմուլյացիան նպաստել է Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ բշտերի փոքրացմանը փորձամկների մոտ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Նախորդ հետազոտություններում գիտնականները պարզել են, որ լույսի հատուկ առկայծումը ձայնի հետ միասին կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության խորացումը մարդկանց եւ մկների մոտ։ Նոր հետազոտությունում նրանք հայտնաբերել են, որ դա տեղի է ունենում շնորհիվ կենդանիների ուղեղի մաքրման բետա-ամիլոիդի սպիտակուցից, որը կապված է դեմենցիայի ախտանշանների հետ։ Կարեւոր է, որպեսզի խթանումը տեղի ունենա ուղեղի գամմա-ռիթմի հաճախականությունում (40Հց)։
Միջամտությունը հանգեցրել է ավշային անոթների տրամագծի մեծացման, շրջակա եւ արյունատար անոթների զարկերակի ուժեղացման եւ բետա-ամիլոիդի դուրսբերման կենդանիների ուղեղից։ Պարզվել է, որ դա կապված է ակվապորին 4-ի (AQP4) ջրային ուղիների բարձր ակտիվության հետ նեյրոններում։
AQP4-ը սպիտակուցների այն խմբին է պատկանում, որոնք պատասխանատու են դեպի բջիջ եւ այնտեղից ջրի տեղափոխման համար։ Դրանց դերը հաստատել է հետեւյալ փորձը. երբ գիտնականները արգելակել են APQ4-ի աշխատանքը հատուկ նյութի օգնությամբ, գամմա-խթանումը չի բարելավել մկների ուղեղի մաքրումը։ Գիտնականները նաեւ ցույց են տվել, որ VIP պեպտիդի արտադրման ավելացումը պատասխանատու է եղել արյունատար անոթների զարկերի ուժեղացման համար։






