Բրիստոլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մեծ քանակությամբ յուղալի, քաղցր եւ կալորիական մթերքների օգտագործումը մանուկ հասակում նպաստում է անոթների կարծրացմանը ավելի ուշ տարիքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition-ում (BJN)։

Հետազոտությանը մասնակցել է 4 700 մարդ, որոնց սնվելու մասին տվյալները ստացվել են բրիտանացի գիտնականների մեկ այլ աշխատանքի շրջանակում (ծնողների եւ 90-ական թթ. ծնված երեխաների երկարաժամկետ հետազոտություն)։ Հետազոտողները հավաքել են տեղեկություն այն մասին, թե ինչպես են մասնակիցները սնվել յոթ, տասը եւ տասներեք տարեկան հասակում։ Հետո գիտնականները չափել են կամավորների զարկերակային անոթների պատերի հաստությունն ու կարծրությունը, որոնք նոր հետազոտության պահին 17 եւ 24 տարեկան էին։

Արդյունքները ցույց են տվել, որ յոթնամյա եւ տասնամյա երեխաների մոտ, որոնք ավելի շատ կալորիաներ, ճարպեր եւ շաքար են օգտագործել, դեռահաս տարիքում ավելի հաճախ է զարգացել զարկերակների ռիգիդություն, քան նրանց մոտ, ովքեր առողջ սնունդ են օգտագործել։ Այնպիսի մթերքները, ինչպիսին են բանջարեղենները, մրգերը, պանիրը, ամբողջահատիկները եւ ձուկը, հակառակը, զգալիորեն պաշտպանել են անոթները կարծրացումից։