«Բեսթ լայֆ» ԲԿ-ի սրտի վիրաբույժ Ավետիս Ահարոնյանից 8 ժամ է պահանջվում պացիենտի սրտի փականները փոխելու համար։ Սրտի բարդ վիրահատության անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ պացիենտի սրտի ձեռքբերովի արատից ախտահարվել են փականները։ Տեղադրվում են մեխանիկական պորթեզներ։ Այս պարզ վիրահատության կատարման ընթացքը բավական բարդ է։ Պացիենտը հիվանդությունը ձեռք է բերել փոքր տարիքում։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, անուշադրության է մատնել, բժշկի չի դիմել, անհրաժեշտ բուժօգնություն չի ստացել, ինչն էլ հանգեցրել է բարդությունների ու հասցրել բարդ վիրահատության։
«Եթե ժամանակին այս հիվանդությունների դեմն առնվի՝ փականների ախտահարում ուղղակի չի լինի կամ քիչ հավանական է, որ կլինի»,- նշում է Բեսթ լայֆ ԲԿ-ի սրտի վիրաբույժ Արման Քոչարյանը։
Սակայն եթե բանն արդեն հասել է սրտի փականների ախտահարման, ապա այդ դեպքում ևս սկզբնական փուլում բժշկին դիմելն անհամեմատ կհեշտացներ վիրահատության ընթացքը։ Արդյունքն էլ` շատ ավելի լավը կլիներ։ Որպես կանոն Հայաստանում հիվանդները շատ ուշ են դիմում բժշկի՝ ծայրահեղ դեպքում։ Սեփական առողջության նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, շատ հաճախ սոցիալ-ֆինանսական ծանր վիճակը, իսկ երբեմն էլ անտեղյակությունն ու անկրթությունն է պատճառը, որ հիվանդները բժշկին դիմում են ուշացած։ Մասնագետը շեշտում է՝ այդ դեպքում ոչ միայն պացիենտի առողջությունն է շատ ավելի դժվար վերականգնվում, այլև ծախսն է մի քանի անգամ ավելանում։
«Երբ հիվանդը վիրահատության կարիք ունի և որոշում է հետաձգել կամ չանել, պատճառաբանելով, թե չի ուզում հարազատներին ապրումների մեջ կամ ֆինանսական ծախսերի մեջ գցել, իրականում այդ պահին ծախսի տակ չի գցում, բայց ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում` թե ֆինանսական, թե հոգեբանական առումով»,- ասում է Արման Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է զարգացնել բժշկի այցելելու, սեփական առողջությունը հարգելու կուլտուրան։ Ինչպես 10, 20, 30 տարի առաջ, այսօր ևս մեր երկրում ու ամբողջ աշխարհում սրտի ամենահաճախ հանդիպող հիվանդությունը իշեմիկ հիվանդությունն է։ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում հաջողությամբ բուժում և վիրահատում են սրտի հետ կապված ցանկացած խնդիր։ Լավագույն վիրաբույժների ու սարքավորումների շնորհիվ պացիենտները կազդուրվում են՝ երբեմն երկրորդ կյանք ստանում։ Այս բժշկական կենտրոնում կատարվում են ժամանակակից բժշկությանը հայտնի բոլոր տեսակի՝ և միջամտական, և դեղորայքային գործողություններ, նաև վիրահատություններ։





