Դեպրեսիան եւ տագնապը բավականին տարածված ախտանշաններ են հղիության ժամանակ: The Scientific World Journal ամսագրի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ հղի կանանց 70%-ը կամ դեպրեսիա է ունենում, կամ տագնապ: Բացի այդ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս որ տրամադրության փոփոխություններն ավելի հաճախ առաջանում են հղիության, քան հետծննդաբերական շրջանում:

Եթե ձեր ընտանեկան անամնեզում կան  դեպրեսիայի կամ անհանգստության դեպքեր, կամ հնարավոր է դուք անցյալում պայքարել եք դեպրեսիայի դեմ, շատ հավանական է,  որ հղիության ժամանակ ձեզ մոտ նորից նոպաներ առաջանան: Լավ նորությունն այն է, որ հնարավոր է կառավարել այս ախտանաշնները, հաղորդում է Fox News –ը:

Յոգա

Նախածննդաբերական յոգան կօգնի թեթեւացնել կծկումները, ցավերը եւ հանգստանալ: Միչիգանի համալսարանի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ  յոգայի՝  ֆիզիկական դիրքերում մեդիտիատիվ ֆոկուսի 10-շաբաթյա ծրագրին մասնակցած հղիների մոտ  զգալիորեն կրճատվել են դեպրեսիայի ախտանշանները։

Քուն

Հղիության ժամանակ ձեզ ոչ ամեն օր կհաջողվի քնել եւ, եթե ձեր մոտ դեպրեսիա կամ տագնապ է, դուք ձեզ ավելի վատ կզգաք: Պետք է փորձել քնել գոնե 7-8  ժամ, որպեսզի տրամադրությունը լավանա: Չի ստացվու՞մ, լոգանք ընդունեք, գիրք կարդացեք կամ մեդիտացիա արեք՝ վատ մտքերից ազատվելու համար:

Վարժություններ

Psychology & Health ամսարգում հրապարակված հետազոտության համաձայն օրական չորս անգամ 30 րոպե մարզվող կանայք դեպրեսիայի ավելի քիչ ախտանշաններ, տագնապ եւ ծանրություն են զգում, քան ավելի պասիվները:

Թուլացեք

Անթիվ ժամեր գուգլում հղիության հիվանդությունները ուսումնասիրելու փոխարեն ավելի լավ է խոսացեք ձեր բժշկի հետ եւ կետնտրոնացեք  այն բանի վրա, ինչ ձեզ հանգստացնում է:

Մենակ մի մնացեք

Ձեր զուգընկերոջ հետ ինչ-որ զվարճանք հորինեք, ընկերոջը սրճարան հրավիրեք,  եւ մյուսների հետ խոսացեք այն մասին, թե ինչպես եք դուք ձեզ զգում:

Դիմեք օգնության

Փոխօգնության թիմը լավ միջոց է մյուս հղիենրի հետ կոնտակտի մեջ լինելու եւ համոզվելու համար, որ մյուսները նույն խնդիրներն ունեն: Զուգընկերոջ, ընկերոջ կամ օնլայն ֆորումներում զրուցելը նույնպես կարող է օգնել:

Մասնագիտացված օգնություն ստացեք

Եթե ձեր ախտանիշները սկսում են խանգարել ձեր կյանքին եւ բացասաբար են ազդում ախորժակի, քնի եւ կենտրոնանալու ունակության  վրա, հնարավոր է, որ  ձեզ մոտ ինչ որ խանգարումներ կան: Այս դեպքերում շատ կարեւոր է խոսել բժշկի հետ, ով կարող է ճանաչողա-պահվածքային կամ միջանձնյա հոգեթերապիա առաջարկել, ինչն ամենարդյունավետն է տվյալ դեպքում: